f

Անկախ

Բայց ո՞վ ասաց, որ նա միայն գործադիրի ղեկավարն է, նա ե՛ւ գործադիրի, ե՛ւ օրենսդիրի, ե՛ւ ՍԴ-ի` ամեն ինչի ղեկավարն է․Կիմ Բալայան


Հայաստանի ընդդիմադիր շրջանակներում սին հույսեր են փայփայում, որ Թուրքիայի հետ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը Սահմանադրական դատարանում  հակասահմանադրական կճանաչվի։ Հիշեցնենք, որ միջազգային պայմանագրերը կառավարությունում քննարկվելուց հետո նախ ներկայացվում են Բարձր դատարանին եւ միայն դրական եզրակացություն ստանալու պարագայում են ուղարկվում խորհրդարանի վավերացմանը։

Խնդիրն այն չէ, որ ընդդիմադիրներն անվերապահ վստահում են Փաշինյանի կողմից հեղափոխությունից հետո վերաձեւված Բարձր դատարանին, այլ այն, որ Թուրքիայի պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, մասնավորապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու նախապայմանը, անթաքույց հակասում են ՀՀ Սահմանադրությանը, եւ ՍԴ դատավորները գոնե այս մասով այլընտրանք չեն ունենալու։


Բանն այն է, որ դեռեւս 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի 11-րդ կետում գրված է․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Սույն հռչակագիրն օրենքի ուժ ունի եւ հիմք է ծառայել հետագայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման եւ ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների որոշման համար:

Սակայն ընդդիմադիրները մոռանում են մի կարեւոր հանգամանք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ընդհանրապես այդ պայմանագիրը չուղարկել ո՛չ ՍԴ, ո՛չ էլ խորհրդարան եւ միանձնյա վավերացնել, ինչպես արեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

«Իհարկե, պարտադիր է միջազգային պայմանագիրը ներկայացնել ՍԴ դատին, բայց,  մյուս կողմից, վերացական պնդումներ հնարավոր չէ անել»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը` բացատրելով․ «Մենք նախկինում էլ Ցեղասպանության ճանաչումը նախապայման չենք ընդունել, չենք ասել՝ պետք է դա անպայման ճանաչեք, հետո հարաբերությունները հաստատվեն, բայց ես հասկանում եմ, որ առանց նախապայմանների հարաբերությունները նշանակում են նաեւ, որ մյուս կողմը եւս չի կարող ասել, որ դուք այդ պահանջից հետ կանգնեք, իսկ եթե չի ասվում, դա արդեն փոխում է իրավիճակը եւ մանեւրի հնարավորություն է տալիս ՍԴ-ին»։ 

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը վստահ է, որ Թուրքիան առանց նախապայմանների նման պայմանագիր չի ստորագրի։ «Որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ թուրքական կողմն իր նախապայմաններն առաջ չի քաշի, հապա ինչո՞ւ է ամեն օր դրանցից խոսում»,- ասում է նա։   
Բալայանին այլ բան է մտահոգում. «Դուք վստա՞հ եք, որ Սահմանադրական դատարան են դիմելու։ Ո՞վ ասաց, որ այդ մարդը պետք է ՍԴ դիմի, որ մի հատ էլ որոշեն՝ սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ։ Հայաստանում այսօր Սահմանադրությունը չի գործում, կգործեր այն ժամանակ, երբ կարեւոր հարցերով դիմեին Սահմանադրական դատարան»։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն էլ, բանախոսի խոսքով, պետք է ՍԴ-ով անցներ, բայց չանցավ․ «Թուրքիայում, Ադրբեջանում այդպես եղավ, իսկ Հայաստանում՝ ոչ։ Թուրքիայում զորքը մտցնելու մասով դիմեցին, իսկ Ադրբեջանում՝ բուն հայտարարությունը, մինչդեռ Հայաստանում անօրինական ձեւով շրջանցում են նման կարեւոր փաստաթղթերը եւ իրենք իրենց ուզած ձեւով են լուծում, ինչպես արեցին նոյեմբերի 9-ին, այն դեպքում, երբ դա էլ պարտադիր պետք է ՍԴ ուղարկվեր»։

Կիմ Բալայանի պնդմամբ՝ Հայաստանում ազգայնական ուժերի իշխանության գալուց հետո այդ փաստաթղթերը վերանայելու, անգամ չեղարկելու հնարավորություն կառաջանա․ «Իհարկե, փոքր-ինչ դժվարություններ առաջ կգան, որովհետեւ դա միայն իրավական փաստաթուղթ չէ, այլ՝ իրավաքաղաքական, այս առումով միայն տարածքների զիջումն արդեն իսկ հակասահմանադրական է, որովհետեւ տարածք կարելի է զիջել միայն հանրաքվեի միջոցով։ Այսօր ՀՀ սահմանները պաշտպանվո՞ւմ են՝ իհարկե՝ ոչ, ՀՀ տարածք են ներխուժել, եւ որեւիցե գործողություն մերոնք չեն կատարում, սա ծայրից ծայր հակասահմանադրական իրավիճակ է»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը ներխուժել ու հաստատվել են Սյունիքի մարզի Սեւ լճի եւ Գեղարքունիքի հատվածներում: «Կամ՝ այդ ինչպե՞ս որոշեցին, որ Սյունիքի Որոտանի հատվածում այդ ճանապարհը պետք է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվի։ Ո՞նց են ասում, թե իբր բոլոր քարտեզներով դա երբեւէ մերը չի եղել, չէ՞ որ սովետի ժամանակ մենք պետական սահման չենք ունեցել, մենք ընդամենն ունեցել ենք վարչատարածքային բաժանում։ Որ այդպես էր` ոսկու հանքեր էին, էդ նույն Խորհրդային Ադրբեջանի տարածքում էինք մտել, այդ ինչո՞ւ որեւիցե մեկը չկարողացավ ասել՝ չէ, մեր տարածքն է: Որովհետեւ Սովետական Միությունն ասաց, որ դա սովետի տարածքի մեջ է մտնում, վերջ։ Հիմա ո՞նց եղավ, որ եկան մտան մեր տարածքի մեջ։ Հերիք է, էլի, այդ դեմագոգիան»։

ՍԴ նախկին անդամին հարցրինք՝ չկա՞ իրավական որեւէ մեխանիզմ, որ ՍԴ-ն շրջանցելու համար գործադիրի ղեկավարին պատասխանատվության ենթարկեն, Բալայանն այսպես պատասխանեց․ «Բայց ո՞վ ասաց, որ նա միայն գործադիրի ղեկավարն է, նա ե՛ւ գործադիրի, ե՛ւ օրենսդիրի, ե՛ւ ՍԴ-ի` ամեն ինչի ղեկավարն է։ Դուք չե՞ք տեսնում, թե ինչ ապօրինություններ է կատարում բոլոր բնագավառներում։ Այդ մարդը ե՞րբ է իրավական դաշտում գործել։ Եթե ձեռքներս ծալած տանը նստենք, նա շարունակելու է իր հակաիրավական հաղթարշավը»։

    Աղբյուրը՝ ՛՛Հրապարակ՛՛

Կիմ Բալայան Սահմանադրություն Նիկոլ Փաշինյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին