f

Անկախ

Գիտական նախագծեր, երիտասարդ մասնագետների պատրաստում. ստորագրվել է ԱԻՆ-ԳԱԱ փոխըմբռնման հուշագիր


ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ֊-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի միջև դեկտեմբերի 24-ին ստորագրվել է «Գիտատեխնիկական համագործակցության և երիտասարդ մասնագետների պատրաստման մասին»  փոխըմբռնման հուշագիր:

Կողմերը համագործակցելու են Երկրի մասին գիտությունների բնագավառում համատեղ գիտատեխնիկական աշխատանքների, երիտասարդ մասնագետների պատրաստման, գիտագործնական նախագծերի կատարման և գիտատեխնիկական գիտելիքների  փոխանակման ձևաչափով, համատեղ ստեղծվելու և մշտապես արդիականացվելու են տվյալների բազաներ, մոնիթորինգային ցանցեր, կառավարությանը ներկայացվելու են համատեղ ծրագրեր, աղետների ժամանակ փոխանակվելու են անհրաժեշտ տվյալներով: Հուշագիրը սահմանում է  մի շարք այլ պարտավորություններ ևս:

Փաստաթուղթը վավերացրել են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը և ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը:

Արարողությանը մասնակցել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը, ինչպես նաև երկու կառույցների մի շարք ներկայացուցիչներ:

Արմեն Փամբուխչյանը կարևորելով հուշագրի ստորագրումը՝ ընդգծել է, որ երկրի տնտեսության վրա բնական և մարդածին աղետների ազդեցության հետևանքների վերացման ծախսերը հաճախ ավելի մեծ են, քան դրանց կանխարգելման կամ նվազեցման ծախսերը:

«Ներկայումս գոյություն ունեցող տեխնոլոգիաները, արբանյակային դիտարկումների առկա հնարավորությունները, բնական աղետների կանխատեսման համար մշակված մոդելները հնարավորություն են տալիս կանխարգելել մարդկային և տնտեսական կորուստները»,- ասել է ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալը:

Իր հերթին Լևոն Թավադյանը նշել է, որ իրենց գործունեության ամենակարևոր հարցը սեյսմիկ պաշտպանությունն է:

«Սեյսմիկ պաշտպանության և ռիսկերի նվազեցման գործում կարևոր է համախմբումը: Անհրաժեշտ է ռեսուրսների համատեղ կառավարում, տեղեկատվության ժամանակին ստացում, համապատասխան քարտեզների շտկում կամ նորերի կազմում: Վստահ եմ, հուշագիրն էլ ավելի կուժեղացնի մեր համագործակցությունը»,-ասել է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը:

Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է 5 տարի ժամկետով:

Հայաստան ՀՀ ԳԱԱ ԱԻՆ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին