f

Անկախ

Gevorg դու, օբեկտիվ պատճառներով, նորանկախ Հայաստանի ամենակարճ քաղաքական կենսագրություն ունեցող մարդկանցից մեկն ես


Gevorg դու, օբեկտիվ պատճառներով, նորանկախ Հայաստանի ամենակարճ քաղաքական կենսագրություն ունեցող մարդկանցից մեկն ես և ձեր խումբը քաղաքականությամբ զբաղվելու փորձ անողներից մեկն է։ Քեզ կարելի է հասկանալ, չես հասկացել քայլիստների հետ ՀՀ ԱԺ ընդդիմադիրների մերժելու բովանդակությունը։ Կարելի կլիներ բացատրել, եթե հարցնեիր, թե ինչու՞ փակ չեն հանդիպում վարչապետիդ հետ։

Չես հասկացել, որ գոնե այս փուլում դուք ընկալելի չեք, դուք երբեք և ոչ մի իշխանության ժամանակ ընդդիմություն չեղաք, բայց իշխանություն էլ չեղաք, դուք մնացիք անդեմ ապաքաղաքական մի բան։

Իսկ ո՞վ է ասել, որ տեսակետ պիտի հայտնես, որ իրավունք ունես գնահատականներ ու որակումներ տաս, որ քո ասածը ճշմատություն է, որ կարող ես մարդկանց վերագրես բաներ, որոնց հետ կապ չունեն, իսկ հետո փորձես վերագրածներիդ դեմ կռիվ տալ։ Ո՞վ է ներշնչել քեզ, որ փորձդ, անցածդ կարճ ճանապարհը և խելքդ հերիքում է հասկանաս, թե ինչու՞ սուրճի սեղանակցի հետ չպիտի փակ քննարկումներ անել։ Կարո՞ղ է ներշնչված ես, որ քաղաքական գիծն ու որոշումները հետդ պիտի համադրվեր, ճշտվեր, քեզ պիտի հարցնեին, դու այդքան կարևոր դերակատար ես։ Ախր խնդալու է։

Դուք եվրոպա երգելով եկաք ԱԺ, Ռուսաստան երգելով գնացիք (նայեք ձեր խմբակցության ելույթները)։

Դուք իբր քննադատեցիք նախորդներին, բայց չմիացաք փողոցային պայքար տանող ձեր խմբակցության ղեկավարին։

Դուք իբր քննադատեցիք Նիկոլի իշխանությանը, բայց չմիացաք փողոցում պայքար տանող ընդդիմությանը։

Գրողը տանի, 374 քվե ստացած Արման Բաբաջանյանին դուք տարաք ԱԺ, հետո ամբողջ ֆրակցիայով մանդատի վերադարձման կռիվ էիք տալիս։

Դուք նախկինում քննադատեցիք կուտակայինը, բայց էլ ձեր ձայնը չլսվեց երբ մասնավոր ոլորտը հնարավորություն ստացավ ազատվել դրանից, իսկ դուք մասնավոր ոլորտում էիք։ Ձեզ չհարկեցին, դուք լռեցիք, բայց հետո չբռնեցիք բոլորին հարկողի ձեռքը, հարմար չէր, քաղաքական շահ չկար։

ԱԺ ընդդիմադիրները հայ ազգից թաքցնելու բան չունեն։ Հայ ազգին վերաբերվող խնդիրները չպիտի տակնուվրա արվեն։ Էդմոնը ձեզ չի պատմե՞լ, չեք համադրու՞մ։ Պատերազմի շրջանում չի՞ եղել նմանատիպ փակ հանդիպումներ, իսկ թե ինչպես էր հետո վարչապետդ ԱԺ ամբիոնից բղավելով շուռումուռ տալիս այդ հանդիպումների էությունը, դուք դա չեք տեսել, կամ չեք հասկացել, հարմար չի եղել։

Պետական շահը ասում է, որ պետք է այս իշխանությունները փոխվեն և քննարկումը պիտի լինի դրա շուրջ։

Ընդդիմությունը մեղավոր չի որ չեք հասկանում և պատասխանատու է իր արածի և ասածի համար, ոչ թե Գևորգ Գորգիսյանի հասկացածի։

Պապից ավելի կաթոլիկներին նայեք։

Արմեն Գրիգորյան ՖԲ Գրառում Լուսավոր Հայաստան Գևորգ Գորգիսյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին