f

Անկախ

Բաքվի պահանջով Մոսկվան արգելափակել է Հայաստանի ղեկավարի ճանապարհը դեպի հայկական Արցախ


Ֆրանսիայի նախագահի երկու առանցքային թեկնածուների այցելությունը Հայաստան մեր տեղեկատվական դաշտում անհրաժեշտ լուսաբանում չստացավ, ցավոք: Այնինչ դեկտեմբերի 22-ին Վալերի Պեկրեսի Արցախ կատարած այցելությունը լուրջ դժգոհություն է առաջացրել Բաքվում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ֆրանսիայի հանրապետության ժամանակավոր հավատարմատարը և նրան հանձնվել է պաշտոնական բողոքի նոտա: Ադրբեջանի դիվանագիտական գլխավոր ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ «տիկին Պեկրեսի գործողությունները լրջորեն խաթարել են Ֆրանսիայի հեղինակությունը տարածաշրջանում և այն դերը, որ Ֆրանսիան կարող է ունենալ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում»: Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն այցելել էր նաև Եռաբլուր, իսկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Մենք պետք է մոբիլիզացնենք ողջ Եվրոպան այս կոնֆլիկտի շուրջ, սա կոնֆլիկտ չէ Կովկասում, սա կոնֆլիկտ է, որ վերաբերում է Եվրոպային, քանի որ երբ հարձակվում են քրիստոնյաների վրա Արևելքից..., ապա գրոհում են եվրոպական քաղաքակրթության հիմքերը»: Առաջիկայում տիկին Պեկրեսի և աջերի թեկնածու Էրիկ Զեմմուրի այցելության մանրամասներին կանդրադառնամ առանձին գրառումով, իսկ հիմա ուշադրություն եմ հրավիրում հանրային ուշադրությունից դուրս մնացած չափազանց կարևոր հանգամանքների վրա: Եվ այսպես, Պեկրեսի այցելությունը բորոբոքել է Բաքվի դժգոհությունը Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության նկատմամբ: Ադրբեջանական և ռուսական աղբյուրների հաղորդմամբ Մոսկվային պահանջ է ներկայացվել բացառել նման այցերը: Բայց այստեղ հետաքրքիր է մեկ այլ դրվագ: Պարզվում է, Բաքուն ու Մոսկվան ունեն պայմանավորվածություն թույլ չտալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ: Հատկանշական է, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում այս կապակցությամբ ակնհայտորեն պաշտոնական Բաքվի թույլտվությամբ հրապարակային հարցադրում է արվում՝ ինչպե՞ս է տիկին Պեկրեսը հաղթահարել ռուսական բլոկպոստերը, որոնք փակում են ճանապարհը դեպի Ստեփանակերտ Փաշինյանի առջև: Ու առնվազն տարակուսանք է առաջացնում մեր բացարձակ լռությունը նման սկանդալային իրողության հետ կապված: Ի՞նչ է նշանակում Բաքվի պահանջով Մոսկվան արգելափակում է Հայաստանի ղեկավարի ճանապարհը դեպի հայկական Արցախ:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Վալերի Պեկրեսե Արցախի Հանրապետություն Հայաստան Ֆրանսիա Ադրբեջան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին