f

Անկախ

«Ապրելու երկիր» կուսակցությունը, թեև հաղթել է ավագանու ընտրություններում, պարտաստ է Փարաքար համայնքի ավագանու նոր ընտրությունների անցկացման


ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարի ավագանու ընտրություններում հավաքել է 49% ձայն՝ ստանալով 10 մանդատ։ Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ավագանու առաջին նիստին «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Վալոդյա Գրիգորյանը։ 

Ավագանու մյուս անդամների կողմից նիստին ձևավորված չեն եղել խմբակցություններ և հնարավորություններ չեն ունեցել առաջարդել համայնքի ղեկավարի թեկնածու, ինչը Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի հստակ պահանջ է։

Արդյունքում Վալոդյա Գրիգորյանի օգտին քվեարկել են 10 կողմ, 0 դեմ և համաձայն Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի 8-րդ մասի համաձայն Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար։ 

Այնուհետև, ավագանին անցել է օրակարգի հաջորդ հարցերին և ավարտել առաջին նիստը։ 

Նիստի ավարտից հետո, որին ներկա էին ավագանու բոլոր անդամները, մյուս երկու ուժերի ավագանու անդամները օրենքի կոպիտ խախտումով՝ գերազանգելով իրենց լիազորությունները, «շարունակել են» նիստը, որտեղ կազմակերպել են «նոր քվեարկություն» և «ընտրել» համայնքի ղեկավար։

Այս կապակցությամբ «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ ավագանու 11 անդամի կողմից պաշտոնական լիազորությունների անցման հիմքով քրեական գործ հարուցելու հարցով։ 

Հատկանշական է, որ ՔՊ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն, այդ նոր «ընտրություններում» ստացել է 0 ձայն՝ ունենալով ավագանու 6 անդամ՝ ներառյալ ինքը՝ թեկնածուն։ 

Դեկտեմբերի 23-ին օրենքի ուժով իրականացվել է Վալոդյա Գրիգորյանի երդմակալության արարողությունը, որից հետո ոստիկանությունը արգելել է Վալոդյա Գրիգորյանին և ավագանու մյուս անդամներին մուտք գործել համայնքապետարանի շենք։ 

Այնուհետև, երդման արարողությանը հրավիրված քաղաքացիները իրականացրել են բողոքի ակցիաներ, որի արդյունքում ոստիկանները բացել են համայնքապետարանի մուտքը։ 

Մյուս կողմը դիմել է դատարան ,վիճարկելով ավագանու նիստի իրավազորությունը, դրանով փաստելով, որ նիստից հետո կազմակերպված նիստը ամբողջովին ապօրինի է եղել և հրաժարվում են իրենց «հաղթանակից»։ 

«Ապրելու երկիր» կուսակցությունը ավագանու առաջին նիստի ընթացքում, անմիջապես դրանից հետո և մինչև այժմ փորձում է իշխանության թեկնածու Դավիթ Մինասյանի հետ քննարկել ստեղծված իրավիճակը և հնարավորինս արագ լուծումներ տալ և միասնական ուժերով օր առաջ լծվել Փարաքար համայնքը զարգացնելու գործին։ 

Ցավոք, Դավիթ Մինասյանի կողմից մինչև այժմ չկա որևէ արձագանք։ 

Մենք մեր հաղթանակը պատրաստ ենք ամրագրել նաև դատական ատյաններում, սակայն հաշվի առնելով, որ նման մթնոլորտում հետագա աշխատանքները չեն ունենալու բարձր արդյունավետություն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, թեև հաղթել է ավագանու ընտրություններում, պարտաստ է Փարաքար համայնքի ավագանու նոր ընտրությունների անցկացման՝ ակնկալելով մյուս երկու պարտված ուժերի ողջախոհությունը այս հարցում։ 

 

«Ապրելու երկիր» կուսակցություն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Փարաքար համայնք Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին