Ունեք տասը րոպե ժամանակ դադարեցնելու քաղաքապետարանի շենքի ապօրինի շրջափակումը, հնարավորություն տալ ավագանու անդամներին մտնել քաղաքապետարանի շենք եւ իրականացնել իրենց լիազորությունները։ Այս մասին Փարաքարում բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ դիմելով քաղաքապետարանի շենքը շրջափակած ոստիկաններին։
«Եթե տասը րոպեից չդադարեցրիք համայնքապետարանի շենքի շրջափակումը, կհանդիպենք այլ վայրում»,- նշեց նա։