f

Անկախ

Անչափահասների արդարադատության խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստին վերապատրաստված 25 հոգեբանների հանձնվեցին հավաստագրեր


Արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանի և Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի 2021 թվականի ամփոփիչ նիստը, որը կազմակերպվել էր Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրականացվող ‹‹Բռնության կանխարգելման միջոլորտային ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացում՝ հիմնված երեխայազգայուն և գենդերային զգայուն մոտեցումների վրա›› ծրագրի շրջանակում:

Նախարարությունից հայտնում են, որ նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում կարևորելով Խորհրդի գործունեությունը՝ շնորհավորել է Խորհրդի անդամներին Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների վերապատրաստում դասընթացի հաջող իրագործման կապակցությամբ՝ նշելով այն որպես առաջընթաց և ընդգծելով, որ Անչափահասների արդարադատության խորհրդի հետագա գործողությունները ևս պետք է լինեն նպատակային և արդյունավետ:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասաների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանն իր խոսքում կարևորելով  Խորհրդի գործունեությունը՝ նշել է, որ Խորհուրդն այլևս կախված չէ միջազգային գործընկերների աջակցությունից, ինչը նշանակում է, որ մեր պետությունն իր վրա է վերցրել հանձնառությունն առաջ տանելու երեխայի համար մատչելի, երեխայակենտրոն արդարադատության և երեխաներին բռնությունից պաշտպանելու օրակարգը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի  ղեկավար Ծովինար Հարությունյանն իր հերթին շնորհավորել է հոգեբանների վերապատրաստման կապակցությամբ և նշել, որ սա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Անչափահասների արդարադատության խորհրդի համագործակցության սկիզբն է:

Հաջորդիվ,  Արդարատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման  վարչության պետ Արփինե Սարգսյանը Խորհրդի անդամաներին ներկայացրել է Վերջ երեխաների նկատմամբ բռնության (End Violence Against Children the Global Parntnership) միջազգային ցանցին Հայաստանի՝ որպես ուղենիշ երկրի ներկայացվելիք հայտարարարության  հիմնական կետերը:

Նիստի ընթացքում ելույթներ են ունեցել նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արտակ Ղուլյանը, ՀՀ-ում  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Երեխայի իրավունքների  պաշտպանույան բաժնի պետ Իվետա Շահբազյանը:

Հանդիպման ավարտին «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների վերապատրաստում» դասընթացի  մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:

Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին