f

Անկախ

Կառավարությունը հաստատեց Հովհաննես Հովհաննիսյանի և Արմեն Մուրադյանի՝ ԵՊՀ և ԵՊԲՀ ռեկտորների պաշտոններում ընտրության արդյունքները


2021 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։

Մրցույթն ընթացել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 19-ը:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 19 անդամների միաձայն որոշմամբ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում։ Կառավարությունը հաստատեց ընտրության արդյունքները։

Արմեն Մուրադյանը նշեց, որ շատ հավակնոտ ծրագրեր են իրականացնում, միջազգայնացման պրոցես է ընթանում, ուղեղի զարգացման կենտրոնը արդեն պատրաստ է։ «Շուրջ 700 աշխատատեղ ենք բացել վերջին հինգ տարում, կրկնապատկել ենք մեր հիմնական միջոցները, ակտիվները և շահույթը գրեթե հինգ անգամ բարձրացրել ենք»,–ասաց նա։ Նա նշեց, որ 2 հազար արտասահմանցի ուսանողների շեմը անցել են և խնդիր են դրել ամեն երկրորդը լինի արտասահմանից ժամանած։

Իսկ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Մրցույթն ընթացել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամները:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 20 անդամների ձայների մեծամասնությամբ /12 կողմ, 5 դեմ, 3 անվավեր ձայների հարաբերակցությամբ/ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: Որոշումը հաստատվեց կառավարության նիստում։

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ սա մեծ պատասխանատվություն, պատիվ է իր համար։ Նա նշեց, որ այս ամիսներին նախաձեռնել են բավականին շատ բարեփոխումներ, փոփոխություններ։ «Կարծում եմ, որ Երևան պետական համալսարանը դեռևս իր խոսքը կասի և մեծ դեր ունի մեր երկրի զարգացման գործում»,–հավելեց նա։

Հայաստան ԵՊՀ ԵՊԲՀ Արմեն Մուրադյան հովհաննես Հովհաննիսյան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին