Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
«Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս, շնորհակալ եմ լրատվամիջոցների գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար:
Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության եւ այս անփոխարինելի փորձառության հնարավորության համար»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կարապետյանը: