f

Անկախ

Հեղափոխությունից շեղվելու մասին ասում են մարդիկ, որոնք էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում. Մարության


Ասում են Հայկ Մարությանը հեղափոխությունից շեղվել է եւ սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելությում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մի երկիր, որը 30 տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները կառուցելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդ երկրի իշխանությունն արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրետսիժի համար է: Ասեմ, հարգելիներս, սա պրեստիժ չի, հակառակը, սա մովետոն է, որը շատ վատ տպավորություն է թողնում: Դուք դրանով անգամ խղճահարություն չեք առաջանցում, այլ միայն քմծիծաղ ու տարակուսանք»,-ասաց նա:

Մարությանը տեղեկացրեց, որ ինքը դեռեւս 2019-ին վաճառքի է հանել քաղաքապետին կցված S դասի «Մերսեդեսը», գումարը մուտագրել է քաղաքի բյուջե. «Այս ողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսան» եմ քշում: Ընդ որում ինքս եմ վարում, թիկնապահների մասին ընդհանրապես խոսք չկա: Երբեք պարգեւավճար չեմ ստացել, թույլ չեմ  տվել բարձրացնել աշխատավարձս: Սա հերոսություն չի, սա լավ չի, սա նորմալ է, որովհետեւ սա իմ համոզմունքն է եւ  դա պետք է լինի հեղափոխությամբ պաշտոն ստացած յուրաքանչյուրի համոզմունքը, որովհետեւ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու, սեփական կոմֆորտի մասին մտածել: Այստեղ պետական աշխատանքը ինքնազոհություն եւ զրկանք պետք է լինի դեռ երկար տարիներ: Բայց ինչպես տեսնում ենք, ՔՊ մեր գործընկերները չեն կիսում այս սկզբունքը: Դե հիմա ասեք՝ ովքեր են շեղվել հեղափոխական արժեքներից»,-ընդգծեց Մարությանը:

Հայաստան Երևանի քաղաքապետարան Հայկ Մարության

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին