f

Անկախ

Մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշում են կայացրել. Հայկ Մարության


Ասում են, թե ես շեղվել եմ հեղափոխական արժեքներից, հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելությում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«2018 թվականի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել եւ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը: Օրինակ նախարարները 1,5 միլիոն դրամ են ստանում՝ մաքուր գումար, փոխնախարարները՝ մեկ միլիոն։ Գաղտնի որոշմամբ, հեղափոխական նախարարները։

Ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են ու պետք է գնահատվեն  աշխատանքի համար։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած ու հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացածների մասին:

Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, սակայն իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը։ Այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։

Կասեք՝ ինչու չէիր շուտ խոսում դրա մասին: Ես բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում, ոչ մի արձագանք չի եղել։ Կարծես թե այդպես էլ պետք է լիներ»,-ընդգծեց քաղաքապետը:

Նա տեղեկացրեց, որ իր քաղքապետ եղած ժամանակ բազմաթիվ զանգեր է ստացել մենաբարձր ռնգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ քաղաքապետարանի այսինչ աշխատակիցը ինչ-որ վատ քոմենթ է գրել կամ վատ ստատուսի տակ ստատուս է գրել, իրենք պետք է հեռանան աշխատանքից. «Ես պատասխանել եմ, որ հարգելիներս, հեղափոխությունը նեւ դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին: Ասում էի՝ ցավներդ տանեմ, ախր երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ այստեղ եկել, գործով եմ զբաղված։ Մերժել եմ նման առաջարկները։ Բայց դրանք ծաղիկներն էին: Հետո սկսեցին տարատեսակ մարդիկ զանգել եւ իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել: բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը՝ քանի ես այստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակներում, բոլորը հավասար են օրենքի ռաջ: Սա շատ տհաճ ազդակ էին ինձ համար»,-ասաց Մարությանը:

Հայաստան Երևանի քաղաքապետարան Հայկ Մարության

ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ավելին
Ավելին