f

Անկախ

Այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, ՔՊ-ն դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողը. Մարության


Թող հեքիաթներ չպատմեն, «Իմ քայլը» նեղ խմբակային շահը վեր է դասել մի ամբողջ համայնքի շահից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելությում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես նշեց. «Սիրելի երեւանցիներ, խոսքս ձեզ եմ ուղղում:

«Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ: Սա առաջին դեպքն է, որ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում: Թվում է, նման բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի։ Օրինակ, բյուջեի խոշոր չափի գումարների հափշտակում, կամ այլ աշխատանքային, կենցաղային զարհուրելի հանցանք։ Ինչպես հասկացանք ելույթներից, այդպիսիները չկան: Ներկայացվող պատճառը բոլորովին այլ է, ինչպես նախաձեռնող կողմն է ասում, քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը»:

Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո առաջին արտահերթ ընտրություններն անցկացվեցին Երևանում, հեղափոխական թիմը մասնակցեց դաշինքով, որի կազմում էին «Առաքելություն» կուսակցությունը, անկուսակցականներ։ Նա նշեց, որ ավագանու «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին արդ պահին ՔՊ անդամ. «Այսինքն՝ ֆրակցիայի մեծ մասը, ավագանու 30 անդամ անկուսակցականներ էին կամ այլ կուսակցությունների անդամներ»,-նշեց նա։

Մարությանը հիշեցրեց, որ ընտրությունների արդյունքում ունեցան համոզիչ հաղթանակ, քվեարկությանը մասնակցածների 82 տոկոսը կողմ քվեարկեցին այդ թիմին։

«Կրկնում եմ՝ ժողովուրդն իր ձայնը չտվեց որևէ կուսակցության, տվել է դաշինքին, հեղափոխությանը, հեղափոխական թիմին, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին, թիմում ընդգրկված հարգված ու հայտնի մարդկանց, օրինակ, հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանին, հայտնի ճարտարապետ Արսեն Կարապետյանին, հայտնի շատ այլ մարդկանց, որոնք տարիներ շարունակ իրենց նվիրել էին հեղափոխության հաղթանակին»,-նշեց Մարությանը՝ հիշեցնելով, որ այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» անունը լայն զանգվածներին հայտնի չէր։

Երևանի քաղաքապետը նկատեց, այսօր  իրեն անվստահություն հայտնելու գործընթացի հիմքում դնում են իր՝ ՔՊ-ից, «Իմ քայլը» դաշինքից դուրս գալը, նա ընդգծեց՝ դուրս է եկել ՔՊ-ից, բայց ոչ «Իմ քայլը» դաշինքից. «Շարունակում եմ մնալ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամ, այդ պնդումը կեղծիք է։ Իրենց փաստարկներում հիշատակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը՝ այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ-ն դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, սա անընդունելի է ինձ համար ու ինձ նման հազարավոր անկուսակցական մարդկանց համար, որոնք հեղափոխություն են արել ավելի լավ Հայաստան ունենալու համար։ Ասեմ ավելին, ՔՊ-ականներն ավելի առաջ են գնացել, հայտարարում են, ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին։ Սա անընդունելի է ու վիրավորական»,-ասաց Մարությանը։

Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր՝  դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները:

Հայաստան Երևանի քաղաքապետարան Հայկ Մարության

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին