f

Անկախ

Պարոն Մարության, հիմա դուք սե՞ւ եք, թե՞ սպիտակ. Թեհմինա Վարդանյան


Դեռևս քվեարկություն չի եղել, բայց Հայկ Մարությանի մասին արդեն «անցյալ կատարյալով» եք խոսում, ու բոլորը շնորհավորում են Հրաչյա Սարգսյանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Մի շաբաթում հարց եք որոշել, ափալ-թափալ նիստ եք հրավիրել, հավաքվել եք այստեղ ու անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր «կարգին Հայկին», ի՞նչ է պատահել։ Որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր՝ բացի նրանից, որ նա Ձեր կուսակցությունից դուրս է եկել»,-ասաց Վարդանյանը՝ դիմելով «Իմ քայլը»-ին։

«Ի՞նչ է պատահել, ժողովուրդ. Այստեղ երեք կետ կա. կամ դուք չափազանց դանդաղ եք աշխատել այս երեք տարվա ընթացքում, այդ թվում ձեր քաղաքապետը: Կամ դուք բոլորդ տառապում եք Դանինգ Կրյուգերի սինդրոմով: Ով չգիտի, թող մտնի վիկիպեդիա կարդա, որովհետեւ դա շատերիդ փառահեղ բնութագրումն է: Եվ երրորդը՝ ձեր ջրերը մի առվով չեն հոսում»,-ասաց Վարդանյանը:

Ավագանու անդամն ընդգծեց, թե չի ուզում որևէ կերպ մասնակից դառնալ այս կրկեսին։ «Դուք ոնց հրահանգ կատարող էիք, ինձ համար շարունակում եք այսօր մնալ հրահանգ կատարող։ Ես մինչև այս իմացել եմ շատերի դրական կարծիքը Մարությանի մասին, չի կարող մեկ գիշերում բան փոխվել»,-ասաց Վարդանյանը՝ նշելով, թե որևէ մեկի համար գործընթացի հիմնավորումներ չկան։

Նա նաև դիմեց Հայկ Մարությանին՝ հարցնելով․ «Դուք հիմա սև՞ եք, թե՞ սպիտակ»։

Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր՝  դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները:

Հայաստան Թեհմինա Վարդանյան Հայկ Մարության

Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Ավելին
Ավելին