f

Անկախ

«Ժողովուրդ». Փաշինյանի հետ հանդիպմանը թեժ քննարկում է եղել. ինչ է ասվել ավագանու անդամներին


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է քննարկելու: Նախաձեռնողը ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է: Իշխանությունը Մարությանին ցանկանում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանով փոխարինել, քանի որ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ «ընկել վատ շրջապատ»:

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում հանդիպում էր ունեցել ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դռնփակ հանդիպումը բավականին թեժ է անցել:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առաջին հարցն այն է եղել, թե ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ Մարությանին սահուն, անցնցում եղանակով «ցտեսություն ասելու» համար:

Այնուհետ քննարկվել է Մարությանին փոխարինող գտնելու հարցը: Փաշինյանը հակված է եղել քաղաքապետի աթոռն ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին վստահել, ավագանու մյուս անդամները, սակայն, դեմ են արտահայտվել նրա թեկնածությանը: Չցանկանալով վիրավորել ու նեղացնել նրան՝ այնուամենայնիվ նշել են, որ Կոտոլյանը երիտասարդ է, իսկ այդ պաշտոնին ավելի փորձառու մեկն է պետք: Ի վերջո, Փաշինյանը զիջման է գնացել, ու իմքայլականներն առաջադրել են Սարգսյանին:

Ամենաթեժ քննարկումը ծավալվել է այն հարցի շուրջ, թե բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն հակառակվել Մարությանի հեռացման պահանջին, պետք է վայր դնեն մանդատը, այլ ոչ թե դուրս գան խմբակցությունից:
Ավագանու՝ իշխանական թեւի ադամները միաբերան համաձայնել են, որ վարչապետ Փաշինյանը հետայսու պետք է առաջին ձեռքից իմանա՝ ինչ է կատարվում քաղաքապետարանում, այլ կերպ ասած՝ բոլորը պետք է հաշվետու լինեն Փաշինյանին, ամեն ինչի մասին զեկուցեն նրան:

Պայմանավորվել են այդպես, եւ այսօր վճռական օր է. քաղաքական ռեպրեսիաները Երեւանի քաղաքապետի նկատմամբ այսօր կոնկրետ դրսեւորում կունենան: Ավագանու անդամները պետք է փակ-գաղտնի ձեւաչափով դեմ քվեարկեն քաղաքապետ Հայկ Մարությանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Հայկ Մարության Երևանի քաղաքապետարան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին