f

Անկախ

Պատերազմի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Ֆրանսիան մեր իրական բարեկամն է. Արմեն Սարգսյանը՝ Վալերի Պեկրեսին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի աշխատակազմից  հայտնում են, որ ողջունելով տիկին Պեկրեսի այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկրում Ֆրանսիային ու Ֆրանսիայի ժողովրդին ընդունում են որպես լավ բարեկամների, քանի որ նրանք մեր ժողովրդի հետ են եղել ամենադժվար պահերին: «Այսօր ևս Հայաստանի համար շատ զգայուն ժամանակահատված է: Համավարակից ու պատերազմից հետո մենք դժվարությունների միջով ենք անցնում,- նշել է նախագահը: -Պատերազմում պարտությունը դառը համ ունի, բայց նաև նրա համար է, որպեսզի ցույց տանք, որ կարող ենք նաև արժանապատվորեն ոտքի կանգնել: Ու դրա համար անչափ գնահատելի ենք համարում բարեկամներից ստացված օգնության ձեռքը: Պատերազմի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Ֆրանսիան մեր իրական բարեկամն է»:

Վալերի Պեկրեսը նշելով, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան, ասել է, որ անցած տարիներին արդյունավետ համագործակցություն է ծավալվել Իլ դը Ֆրանսի և Հայաստանի մի շարք համայնքների ու մարզերի միջև: Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի և մասնավորապես Իլ դը Ֆրանսի հայ համայնքն ամենայն ուշադրությամբ է հետևում Հայաստանի իրադարձություններին, և Ֆրանսիայի ժողովուրդը ցանկանում է հնարավորինս աջակցել հայ ժողովրդին. «Այսօր, ինչպես Դուք նշեցիք, Ֆրանսիան ցանկանում է մասնակցել խաղաղության գործընթացին և օգնել բարեկամ Հայաստանին, որպեսզի նա ոտքի կանգնի ու տոկուն լինի»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հետպատերազմական իրավիճակին, առկա մարդասիրական խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական քրիստոնեական ու պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման, ապագային ուղղված ծրագրերի շուրջ:

Հայաստան ՀՀ նախագահի աշխատակազմ Արմեն Սարգսյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին