f

Անկախ

Գուրգեն Մարտիրոսյանն ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար


Գավառի համայնքապետարանում տեղի է ունեցել  Գավառ խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստը, որին մասնակցել են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքներից եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատ ստացած ավագանու 27 անդամները:

Գավառի համայնքապետարանի աշխատակազմից հայտնում են, որ նիստը վարել է Գավառ համայնքի ավագանու ավագ անդամ Օնիկ Դանոյանը: Նիստը մեկնարկել է Արցախյան վերջին պատերազմում զոհված տղաների հիշատակի լռության րոպեով, որին հաջորդել է մանդատ ստացած ավագանու անդամների անունների ընթերցումը: Այնուհետ ներկայացվել է նիստի օրակարգը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնը օրենքի ուժով նշանակելու,  Գավառ համայնքի ղեկավարի երդման արարողության,  Գավառ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրվա սահմանման հետ կապված հարցերի մասին:

Առաջին հարցի ներկայացումից ու քվեարկությունից հետո  Օնիկ Դանոյանը շնորհավորել է  Գուրգեն Մարտիրոսյանին՝ Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնում օրենքի ուժով ընտրվելու առթիվ եւ  հրավիրել՝ տեղ զբաղեցնելու նախագահությունում: Գուրգեն Մարտիրոսյանն  իր հերթին շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին եւ հաջող ընթացք մաղթել աշխատանքներին:

Հաջորդաբար ներկայացվել եւ ավագանու անդամների քվեարկությամբ հաստատվել են  օրակարգային մնացած հարցերը եւս։ որոշվել է  Գավառ համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին։

Իսկ Գավառ համայնքի առաջին նստաշրջանի գումարման օր եւ ժամ է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ը:

Հայաստան Գուրգեն Մարտիրոսյան Գավառ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին