f

Անկախ

Հայկ Մարությանը քաղաքացիների շրջանում ունի աջակցություն. Սա խնդիրներ կառաջացնի իշխանության համար. Խաժակյան


Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հիմնավորումները ինձ այնքան էլ չեն բավարարում այն իմաստով, որ մենք 3 տարի ունեցել ենք շատ ցածր կատարողականներ, իսկ մեր օրենքով եթե ավագանին կատարողականին դեմ է քվեարկում, ապա քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցն է բարձրանում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Հիմա 3 տարի դա տեղի չի ունեցել, նոր բերում են նման օրակարգ: Սա է տարակուսանքը: Նաեւ  տեսնում ենք, որ քաղաքացիների շրջանում Մարությանն ունի աջակցություն, եւ իշխանությունը դրա հետ պետք է հաշվի նստեր: Սա անվստահություն հայտնելու համար անհարմար պահ էր, մանավանդ, որ նոր ավտոբուսները եկել էին, Մարությանի վարկանիշն իսկապես դրական էր: Սա խնդիրներ կառաջացնի իշխանության համար»,-ասաց Խաժակյանը:

Նրա խոսքով, այն, որ դեռ պատերազմի շրջանում եւ դրանից հետո Մարությանը չէր մասնակցում քաղաքական պրոցեսներին ու ներքաղաքական գզվռտոցներին, իրեն որոշակի դրական իմաստով մի կողմ էր պահում: Բայց քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ի վերջո, եւ իշխող ուժն ակնկալում է, որ իրենց աջակցություն պետք է ցուցաբերեր վարկանիշ ունեցող մարդը, ինչը չի արվել եւ իրենք ազնիվ ասում են, որ պատճառը հենց սա է, ներկուսակցական է: Իսկ այս պարագայում, մենք այդ ներկուսակցական վեճի մեջ անելիք չունենք»,-ընդգծեց Խաժակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր նախատեսված է Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց է, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտում է նիստը: Իսկ վաղը՝  դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է:

Հայաստան Դավիթ Խաժակյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին