Արմավիրի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթսր է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Ford Transit և ЗИЛ 45021 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները, դուրս է բերվել ավտոմեքենայից և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: