Dawn պարբերականի փոխանցմամբ՝ Պակիստանի Կարաչի քաղաքում բանկի պայթյունի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական բանկի տարածքում՝ կոյուղու ցանցում գազի կուտակման պատճառով։
Զոհերի և վիրավորների մեծ մասը բանկի հաճախորդներ և աշխատակիցներ են։
Ուսումնասիրվում է նաեւ դիտավորյալ պայթյունի վարկածը։
Օգոստոսին Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր երեք մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը։