Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում ասել է, որ հանրապետությունը պատրաստ է միջուկային զենք տեղակայել ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքի դեպքում։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը շատ մոտ է Բելառուսի սահմաններին, մինչդեռ դաշինքի ռազմական ակտիվությունն ու նրա զինվորականների թիվը մեծապես աճել է։
«Այն, ինչի մասին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ մենք դիտարկում ենք Բելառուսում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը, հնարավոր պատասխաններից մեկն է Լեհաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի ապագա հնարավոր գործողություններին», - հավելել է Մակեյը։
Ավելի վաղ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Արչակովը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Բելառուսի արևմտյան շրջանների օպտիկական-էլեկտրոնային հետախուզում են իրականացնում, իսկ երկրի ողջ խորությամբ՝ էլեկտրոնային հետախուզում։
Նրա խոսքերով՝ Լեհաստանում ամերիկյան ռազմական կոնտինգենտը ներկայումս կազմում է մոտ 4 հազար մարդ։