f

Անկախ

Վառելիքի ներկրման ծավալների նվազումը վկայում է տնտեսական ակտիվության անկման մասին


Վառելիքի ներկրման ծավալների նվազումը վկայում է Հայաստանի տնտեսության մտահոգիչ վիճակի մասին։ Որքան էլ, որ իշխանությունները բարձրագոչ թվեր հայտարարեն, խոսեն գնաճի պայմաններում ավելի լավ ապրելու մասին, աայնուամենայնիվ, փաստն այն է, որ 2021 թվականի 9 ամիսների ընթացքում դիզելային վառելիքի ներկրման ծավալները նվազել են՝ 11928 տոննայով կամ 7,9 տոկոսով, իսկ վառելիքը, հատկապես դիզելայինը, լայնորեն օգտագործվում է տնտեսության մեջ, մասնավորապես՝ գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի և այլ ուղղություններով։ Վառելիքի  պահանջարկը  նշանակում է, որ դանդաղում է կամ նահաջում է տնտեսական ակտիվությունը։

Անշուշտ, այս տարվա վառելիքի սպառման վրա ազդել են բարձր գները, մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին շուկայում բենզինը թանկացել է 27,5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը՝ 17,1 տոկոսով։

Վառելիքի մի մասը ներկրվում է Իրանից։ Օգոստոսից սկսած խնդիրներ են առաջացել բեռնափոխադրման ժամանակ, քանի որ գործող իշխանությունները զիջեցին Հայաստան-Իրան միջպետական գործող ճանապարհը Ադրբեջանին։ Արդյունքում՝ այլընտրանքային ճանապարհները սահմանափակում են բեռնափոխադրումների հնարավորությունները, ինչի հետևանքով տրանսպորտային ծառայությունների գները աճել են, դա էլ իր հերթին հանգեցրել է Հայաստան ներկրվող վառելիքի գների շարունական աճի։

2017-2021 թվականների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի ներկրման ծավալներն անընդհատ փոփոխվել են, դրա վրա ազդել են տնտեսական ակտիվությունը, ստվերի կրճատումը և 44-օրյա արցախյան պատերազմը։

Հարկ է նշել, որ 2020 թվականին Հայաստան է ներկրվել 221235 տոննա բենզին և 200336 տոննա դիզելային վառելիք, որը 2019 թվականի համեմատ ավելի է համապատասխանաբար՝ 45771 տոննայով և 66110 տոննայով, այսինքն՝ բենզինի ներկրումը աճել է 26 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 49,2 տոկոսով։ Վառելիքի ներկրման զգալի աճը հիմնականում պայմանավորված է 2020 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում սպառման ծավալների ավելացմամբ, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմական գործողություններով և դրանից հետո զարգացումներով։

Արամ Աճեմյան

Հայաստան Արամ Աճեմյան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին