f

Անկախ

Ինչպե՞ս գիտությունը դարձնել Հայաստանի զարգացման շարժիչը․ գիտաշխատողի առաջարկները


Հայ գիտնականների առաջարկած մեթոդաբանությամբ պետությունը կարող է պատկերացում կազմել իր բնակֆոնդի վիճակի մասին, պարզել, թե որ շենքերն ունեն վերանորոգման, որոնք ամրացման կարիք, իսկ որոնք է, որ այլևս պիտանի չեն շահագործման։ Շենքերի դինամիկ տվյալների վերահսկողությունը հնարավորություն կտա նաև դրանք զերծ պահել սեյսմակայունությունը խաթարող գործընթացներից, հնարավոր երկրաշարժերի ժամանակ էլ խուսափել կործանարար հետևանքներից։ 

ՀՀ ԳԱԱ Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատողները վերլուծել են հին և նոր շենքերի սպեկտրալ բաղադրակազմերը և բացահայտել նոր շենքերի բաղադրակազմում արտահայտված գերակշռող գագաթնակետերը։ 

Ինստիտուտի գիտաշխատող, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Հայրապետյանն «Անկախի» հետ զրույցում, ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների արդյունքներն, ասում է, որ յուրաքանչյուր շենք շահագործման ընթացքում ենթարկվում է միկրոտատանումների, որը մարդկանց համար զգալի չէ։ Իրենք գործիքային հետազոտությամբ գրանցում են միկրոտատանումների հաճախություններն ու ըստ այդմ պատկերացում կազմում շենքի փաստացի վիճակի, խոցելի հատվածների մասին։ Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ արձանագրելով շենքերի տատանումների պարբերությունը հնարավոր է ժամանակին ֆիքսել շենքի սեյսմակայունությունը խաթարող գործընթացները և համապատասխան քայլեր ձեռնարկել։ 

Հայրապետյանի խոսքով՝ իրենց ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս նաև նվազագույնի հասցնել հնարավոր ուժեղ երկրաշարժի կործանարար հետևանքները։

Ասում է՝ ստորգետնյա ցնցումներից առաջացող ռեզոնանսային երևույթներից է (երբ գրունտի և շենքի տատանման պարբերությունը  համընկնում է), որ հաճախ շենքերն ամբողջությամբ փլուզվում են։ Հետևաբար նոր շենքեր կառուցելու կամ հին շենքերը վերանորոգելու կամ ամրացնելու աշխատանքներից առաջ ցանկալի է խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ, գործիքային հետազոտություն իրականացնել՝ աշխատանքները ճիշտ կազմակերպելու և շենքն ավելի ապահով դարձնելու համար։ «Յուրաքանչյուր գրունտ ունի տատանման իր պարբերությունը։ Կարևոր է այնպես անել, որ շենքի և գրունտի տատանման պարբերությունները չհամընկնեն»,- ասում է նա։

Ասում է՝ իրենց սարքերի միջոցով արձանագրված արդյունքները գործնականում փորձարկել են, արդյունքները գոհացուցիչ են։ Ավելին, հավաքագրված նյութի հիման վրա Հովհաննես Հայրապետյանը պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը։ Գիտնականների թիմը  պատրաստ է  նաև շենքերի լայնամասշտաբ անձնագրավորմանը, եթե պետությունը նման պատվեր իջեցնի։

Խոսելով իրենց աշխատանքի ընթացքում հանդիպող խնդիրների մասին՝ Հայրապետյանը հատկապես շեշտում  է աշխատուժի պակասը։ Ասում է՝ բավարար քանակությամբ գիտաշխատողներ ունենալու պարագայում ավելի օպերատիվ ու արդյունավետ հետազոտություններ կիրականացնեն, հետևաբար նաև ավելի մրցունակ արդյունքներ կապահովեն։ Նա հույս ունի, որ գիտության ֆինանսավորման ավելացումը, որը նախատեսված է 2022-ի պետական բյուջեով, կլուծի այս խնդիրը՝ երիտասարդների համար գիտությունը գրավիչ կդարձնի, գիտական ինստիտուտներին  էլ բավարար քանակությամբ կադրեր ունենալու հնարավորություն կընձեռի։

Հայրապետյանն  ընդգծում է նաև լաբորատոր հագեցվածության խնդիրը։ Ասում է՝ իրենց ինստիտուտում այդ խնդիրը մեղմել են ինժեներների հետ համագործակցությամբ։ Վստահ է՝ եթե պետությունը պատշաճ ֆինանսավորում և հոգածություն ապահովի կիրառական ուղղվածություն ունեցող ինստիտուտներին ու  լաբորատորիաներին, ունենք մտավոր բավարար ներուժ, որ կարողանանք մի շարք գիտական ինստիտուտների լաբորատորիաները վերազինել տեղական արտադրության սարքավորումներով, որոնք օտարերկրյա սարքավորումների համեմատությամբ շատ ավելի մատչելի են։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչն է իրեն որպես երիտասարդ գիտաշխատողի պահում գիտությունում, և ինչ խոչընդոտներ կան գիտությամբ զբաղվելու ճանապարհին՝ Հայրապետյանն ասում է, որ հիմնական խոչընդոտը կենցաղն է․ սուղ ֆինանսավորումը հնարավորություն չի տալիս, որ գիտաշխատողն ամբողջությամբ նվիրվի գիտությանը և իր մտավոր կարողությունները ծառայեցնի գիտական արդյունքների ապահովմանը։ Երիտասարդ գիտաշխատողն ասում է, որ գոնե իր ոլորտում միջին սերնդի պակաս կա, գիտությամբ զբաղվում են հիմնականում տարեցներն ու երիտասարդները։ Սերունդների միջև խզվածք թույլ չտալու համար որոշել է՝ ինչ էլ լինի, կշարունակի զբաղվել գիտությամբ և իր ներդրումն ունենալ իր ոլորտի զարգացման գործում։ 

Անդրադառնալով կառավարություն-գիտություն կապին՝ Հայրապետյանն ասում է, որ կառավարությունից հիմնականում տեղային  խնդիրներին առնչվող պատվերներ են ստանում, արդյունքն էլ միշտ չէ, որ կիրառում են։ «Ցանկալի է, որ ռազմավարական նշանակության պատվերներ իջեցվեն գիտությանը, որ երկարաժամկետ ծրագրեր մշակվեն և իրականացվեն,- ասում է նա- Գիտությունը պետք է տեղեկացված լինի պետության ապագա կարիքների մասին, որպեսզի մեր գիտական ներուժը ճիշտ օգտագործվի, ու պետությունն էլ գիտության շնորհիվ զարգանա։ Ներկայում դա չկա, ընդամենը կարճաժամկետ համագործակցություն է՝  տեղային խնդիրներ լուծելու համար»։

Հայրապետյանը նաև վստահ է՝ Հայաստանն ունի գիտելիքահենք երկիր դառնալու պոտենցիալ, եթե պետությունն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի, օրինակ՝ տարբեր ծրագրերով խրախուսի մասնավոր ոլորտ-գիտություն համագործակցությունը, աջակցի արտադրական ձեռնարկությունների հիմնմանը։ 

«Գիտությունը կարող է դառնալ մեր երկրի զարգացման շարժիչ ուժը, եթե պետությունը կոնկրետ խնդիրներ դնի գիտության առջև։ Ճիշտ է, գիտաշխատողների պակաս ունենք, բայց ունենք բավարար մտավոր պոտենցիալ։ Պետք է ընդամենը պայմաններ ապահովել»,- ասում է նա։ 




 

Կրթություն եվ գիտություն գիտություն գիտության զարգացում սեյսմիկ անվտանգություն ՀՀ ԳԱԱ սեյսմակայուն շինարարություն

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին