f

Անկախ

Երկրում տիրում է տոտալ իրավական ամենաթողություն, ԲԴԽ-ի աչքերը փակ են. Վահե Հակոբյան


Այսօր մեզ մոտ տոտալ տիրում է իրավական ամենաթողություն. Դա մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել մեր ողջ ազգի ողնաշարը, չկարողանանք դիմադրել այն մարտահրավերներին, որոնք գրեթե բոլոր գերտերությունների կողմից այսօր նետված են դեպի Հայաստան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԲԴԽ մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

«Այս հավաքով ուզում ենք ո՛չ ասել իրավական ամենաթողությանը», ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ ընդդիմության հավաքները կարող են արդյունք ունենալ:

Վահե Հակոբյանը նշեց, որ Քաջարանի գործող քաղաքապետը, Գորիսի, Վանաձորի ընտրված համայնքապետերն ապօրինի կալանավորված են, վառ ապացույցն ընթացող դատական գործընթացներն են. «Բայց ԲԴԽ-ի աչքերը փակ են այդ գործընթացների վրա, որոնք կատարվում են: Մարդիկ հրաժարվում են ցուցմունքներից, որոնք իրենք տվել են ճնշման տակ, որի մասին իրենք  բարձրաձայնում են: Բայց՝ ասողին լսող է պետք: Ասել ենք ու ասելու ենք՝ չենք հրաժարվելու  ցանկացած մեթոդներից, որպեսզի հասնենք նրան, որ մեր պետության ղեկին լինեն ազգային շահն առաջին պլան բերող մարդիկ»,- ասաց Վահե Հակոբյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այսօր բոլոր խնդիրների հիմքում մեկն է՝ Նիկոլի հեռացումը, դրանից հետո ամեն ինչ ինքնըստինքյան իր տեղը կընկնի:

«Այս ճնշումները սկսվեցին Սյունիքում: Այդ ճնշումների ներքո  կորցրեցինք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն  ճանապարհները: Հիմա տարածվել է ողջ Հայաստանով, ու մեր հանրությունը պետք է վերջապես հասկանա, թե ուր են մեզ տանում այսօր այս իշխանությունները: Ակնհայտ է չէ՞, ուր են տանում:

Այն ժամանակ, երբ Ադրբեջանի զինուժը գտվում է մեր սուվերեն տարածքում, այսպես  կոչված մեր վարչապետը կառուցողական հանդիպումներ է ունենում իր գործընկեր Ալիևի հետ: Դրա հետևանքներն  անմիջապես տեսնում ենք, մեր գերիները շարունակում են գտնվել Ադրբեջանի բանտերում»,- ասաց Վահե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերն այսօր ժամը 13:00-ից հավաքվել են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմաց, որից հետո երթով շարժվելու են ՀՀ դատախազություն։

Հայաստան Վահե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին