f

Անկախ

Մի քիչ ավելի սառնասիրտ, ավելի ռացիոնալ լինենք, որովհետև այս պատերազմում պարտության գինը հայրենիքի կորուստն է լինելու


ՈՉՄԻԹԻԶԱԿԱՆ ՆԻԿՈԼԸ, ՔԱՈՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԵՎ ԻՌԱՑԻՈՆԱԼ ՄԵՆՔ

Ուզում եմ մեր սխալներից մեկը քննարկել։

Նիկոլին որպես չարիք ընկալող մարդկանց մեծ խումբ կա, որն այնուամենայնիվ նրան ակամա օգնում է։ Մի քիչ երկար է գրածս, բայց փորձել եմ բացատրել, թե ինչպես։

Տեսե՛ք... Նիկոլը շատ լուրջ է մոտենում իշխանությունը պահելու խնդրին։ Նա կատաղի կռիվ է տալիս իշխանության ամեն «թզի», «բլրակի», «բարձունքի» համար։ Նա իրապես ոչմիթիզական է, երբ բանը հասնում է իր անձնական իշխանությանը։

Եթե նույնիսկ մի դիրք չի կարողանում միանգամից վերցնել, ապա տոտալ պատերազմի կանոններին համապատասխան ամեն ինչ անում է, որ տեղն ավերակներ թողնի (պետական ինստիտուտների հետևողական կազմաքանդումը հիշեք)։

Ընդ որում իր այդ կատաղի պայքարում Նիկոլը մեծ քայլեր հազվադեպ է անում։

Հիմնականում փոքր քայլերով է առաջանում։

Եթե չի կարողանում անցանկանալի համայնքապետից ազատվել, փորձում է ավագանի խցկվել, ավագանի չի ստացվում, ապա մեկնարկ է տալիս ոստիկանական տեռորին, դրանով կաթվածահար անելով ՏԻՄ-ի աշխատանքը։ Եթե դա էլ չի աշխատում, նորից փորձում է կաշառել։ Նույնը՝ բոլոր հարցերում, ՍԴ-ից մինչև բանակ։

Նա շատ լավ հասկանում է, որ եթե հնարավոր չէ միանգամից ամբողջը ստանալ, ապա սկզբի համար պետք է փորձի գոնե ոտքի տեղ բացել։ Հետո մյուս ոտքի տեղ։ Հետո մի քիչ էլ խցկվել։ Նույնիսկ իր հանդեպ լրիվ թշնամական միջավայրներում գերադասում է գոնե մեկ ներկայացուցիչ ունենալ։ Բզբզալու պլացդարմ։

Երբ գրում եմ, որ Նիկոլը կարող է փորձել ԱԺ-ում «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներից ընդհանրապես ազատվել կամ գոնե իրենց ներկայությունը նվազեցնել, փոխարենը ԱԺ կոխելով իր գրպանային ընդդիմադիրներին, ինձ հակադարձում են. «Իբր որ ընդդիմադիրները հիմա ԱԺ-ում են, ի՞նչ օգուտ իրենցից»։

Փորձեմ պատասխանել այդ հարցին, բայց կարճ չի ստացվի, այնպես որ դիմացե՛ք 🙂

Նիկոլն ինչ զավթել է իշխանությունը, ես անընդհատ լսում եմ, որ էսա ուր որ է կործանվելու է... 2018-ի մայիսին ասում էին, որ շատ-շատ կես տարի դիմանա, «ձմեռը չի ձգի»։ 2019-ի մարտին ասում էին, որ առանց ներդրումների երկար չի ձգի... Եւ այլն, և այլն։

Երբ Նիկոլը կատաղի կռիվ էր մղում Հայաստանի ներսում ԲՈԼՈՐ ուժերի դեմ, այդ ուժերը խորիմաստ վերլուծություններով էին ինքնաբավարարում, տրվելով ըստ էության ինտելեկտուալ օնանիզմի, թե բա. «Նիկոլն ո՞վ ա... Նիկոլը՝ հեչ, իսկ այ Կրեմլը՜, ամերիգացի՜ք, եվրոպացի՜ք...»։

Նիկոլն այդ ժամանակ հարյուրներով աղբակայքեր և աղբալիքներ էր լցնում մեդիադաշտ ու սոցցանցեր։ Նիկոլն իր մեսիջներն էր հասցնում ու հաջողությամբ դրանք տնկում նույնիսկ այն մարդկանց ուղեղներում, որոնք իրենից զզվում են։

Մինչ ընդդիմությունը ղժժում էր Նիկոլի հերթական խեղկատակության վրա, իր ուսապարկերը գլուխները կախ փոքր-փոքր քայլերով օրենքներ էին թխում, որոնցով արդեն կարող են փակել ցանկացած քննադատի բերանը, տուգանել, բանտարկել, գույք խլել և այլն, և այլն։

Երբ պետք է, Նիկոլը սուտմեռուկ է անում, ձևանում է հուսահատված, ոչ ադեկվատ, բայց երբեք չի դադարում կռվել քաղաքական դաշտի ամեն «բլրակի» ու «ձորակի» համար։ Հիշեք իր իսկ խոսքերը «մի քիչ գժական, մի քիչ նիադեկվատ» ձևանալու մասին։

Ըստ էության Նիկոլը քաոսը դարձրել է ինստիտուտ (!), որով պահում է իր իշխանությունը։

Իսկ մենք, ովքեր հասկանում ենք, որ Նիկոլի իշխանության գինը հայկական պետականության կործանումն է, 3 տարում այդպես էլ չցանկացանք ընդունել մի պարզ բան, որ այս պայքարում shortcut-եր՝ արագ և պարզ լուծումներ, չկան։

Չհասկացանք ու շարունակում ենք անպտուղ փորձերը արագ ստանալու այն, ինչն առանց հիմնավոր նախապատրաստական աշխատանքի, առանց ամեն դիրքը պահելու, ամեն դիրքի համար կռիվ տալու ստանալ հնարավոր չէ։

Ազգային ուժերի և ընդհանրապես ընդդիմության ամենամեծ սխալը 2018-ի մայիսից ի վեր այն է, որ չեն պատրաստվել երկարատև ու ծանր պայքարի։ Չեն մոտեցել այս պայքարին պատերազմի տրամաբանությամբ (ի տարբերություն Նիկոլի, ում համար սա իսկական պատերազմ է և եթե իմանա, որ կմարսի, առանց հապաղելու քաղաքացիական պատերազմ էլ կհրահրի)։

Մենք չենք կառուցել Նիկոլի «քաոսի ինստիտուտին» դիմադրող, քաոսի դեմ համակարգային պայքար մղող համապատասխան ինստիտուտներ (!!!)։ Չենք մշակել ռազմավարություններ։ Չենք ստեղծել այդ ռազմավարություններից բխող տրամաբանորեն կուռ ասելիք։

Վերադառնալով ԱԺ-ում ընդդիմության (ու նաև ՏԻՄ-երի) հարցին...

Նիկոլը շատ լավ հասկանում է, որ անկախ ընդդիմության ներքին հակասություններից, բառադիությունից, ծուլությունից ևն, ԱԺ-ում իրենից ուղիղ կախվածություն չունեցող որևէ ուժերի գտնվելն իր համար սպառնալիք է։

Նիկոլը հասկանում է, իսկ մեզնից շատերը՝ ովքեր ձայն ենք տվել այդ ընդդիմությանը, դա չենք հասկանում։

Ըստ էության ուտում ենք Նիկոլի պրիմիտիվ կուտը, թե «ընդդիմությունը դժգույն ու դժբախտ է, եկեք հանձնենք, տեղը բերենք գույնզգույն Արման Բաբաջանյանին ու խավարում թեթև լուսարձակող Էդմոն Մարուքյանին»։

Իյա, իրո՞ք։

Կամ, ասենք՝ նույն քաղաքապետ Հայկոյի հարցը։ Ես չեմ հասկանում այն ոգևորությունը, որով այս պահին հականիկոլական ուժերը Հայկո են տշում։

Չէ՛, ես չեմ մոռացել, թե Հայկոն ով է։ Ի տարբերություն շատ-շատերի, նաև չեմ կերել քարոզչական կուտը, թե նա, իբր, «դզվել է» ու ինչ-որ հրաշքով դարձել Երևանի ամենալավ քաղաքապետը։

Բայց եկեք ռացիոնալ մտածենք։

Նախ՝ մի կողմ դնենք Հայկոյի քաղաքապետական որակները։ Այս պահին երկիր ենք կորցնում։ [Վերջին մի ամսում աննախադեպ, աղետալի կորուստներ ունենք արտաքին քաղաքական դաշտում։]

Փորձենք քաղաքականը հասկանալ, այսինքն Հայկոյի՝ Երևանի քաղաքապետ լինել-չլինելն ինչպես է թուլացնում կամ ուժեղացնում հայկական պետությունը դեպի կործանում տանող Նիկոլի իշխանությունը։

Եթե Հայկոն ԱԺ արտահերթ ընտրություններին իսկապես չի աջակցել ՔՊ-ին, իսկ Նիկոլը փորձում է իրեն լրիվ հավատարիմ մեկին բերել այդ պաշտոնի, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ է օգուտ տալիս մեդիադաշտում Հայկոյին հիմա թշմշելն ու չարախնդալը։

Եթե արտահերթ ընտրություններին չեզոք դիրք իսկապես զբաղեցրել է, ապա այս պահին ավելի լավ չէ՞ Հայկոն մնա, քան Նիկոլին հլու-հնազանդ ինչ-որ մեկը լինի քաղաքապետ։

Եթե ընդդիմությունը ուժեղ ֆիգուր ունենար ավագանիում, գուցե իմաստ ունենար փորձել Երևանում իշխանությունը վերցնել, բայց այդպիսի ֆիգուր չկա։

* * *

Գրածս, խնդրում եմ, մի ընկալեք, որպես ընդդիմությանը չքննադատելու, ընդդիմադիրների ամեն ասածը հալած յուղի պես ընդունելու քարոզ։

Ընդհակառակը. ընդդիմությանը պետք է քննադատել սխալների, ծուլության, անհեռատեսության, գոռոզության և շատ այլ բաների համար։ Պետք է քննադատել, ճնշել ու նաև խրախուսել, որ մեկ վայրկյանով իսկ թույլ չթողեն իրենց։

Մենք ոչ միայն չպետք է խուսափենք ընդդիմությանը քննադատելուց, այլև ՊԱՐՏԱՎՈՐ ենք դա անել, քանի որ ընդդիմությունն ԱԺ-ում հայտնվել է հենց մեր ձայների ու նաև մեր ջանքերի շնորհիվ։

Ուղղակի հիշեք. քննադատելիս ու ճնշելիս չպետք է տրվենք հույզերին, ինքներս մեզ ընկճենք, անելանելիության մթնոլորտ ստեղծենք և այլն։ Թեպետ չարախնդալը գուցե և ինչ-որ կարճաժամկետ կայֆ է տալիս, բայց իռացիոնալ է, քանզի վնասակար է։

Մի քիչ ավելի սառնասիրտ, ավելի ռացիոնալ լինենք, որովհետև այս պատերազմում պարտության գինը հայրենիքի կորուստն է լինելու։

#ռացիոնալԱզգայնականություն

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան ընդդիմություն Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին