Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացը սկսվել էր մինչեւ armtimes.com-ում հրապարակված լուրի տարածումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։
Նշենք՝ armtimes.com-ը մի քանի օր առաջ գրել էր, թե Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հոդվածում նշվել էր նաեւ, որ Մարությանը ՔՊ-ից դուրս է եկել։
Հարցին՝ ինչո՞ւ են դեմ Հայկ Մարությանի պաշտոնավարմանը՝ Կոտոլյանն ասաց. «Ուղղակի ինձ իրավունք չեմ վերապահում այս մասին ինքս բարձրաձայնել»։
Նա նշեց, որ անվստահության մասին քաղաքապետին պետք է ներկայացնի խմբակցության ղեկավարը, բայց դեռ չի ներկայացվել։
Նշենք, որ ավագանու ԲՀԿ խմբակցությունը միացել է անսվտահություն հայտնելու գործընթացին, իսկ «Լույս» խմբակցությունից գործխընթացին կողմ է արտահայտվել միայն Անի Խաչատրյանը: