Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանն աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր է:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ ֆիքսեց 175 կգ, հաջորդիվ գլխավերևում չպահեց 180 կգ և 181 կգ: Նա դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Գասպարյանը զրո ստացավ` չբարձրացնելով 215 կգ-ն: