f

Անկախ

Թուրքիայի բանագնացը ակտիվ պայքարել է Ցեղասպանության ճանաչման դեմ և հակահայկական ցույցեր կազմակերպել ԱՄՆ–ում. Թուրքագետ


Թուրքիան հավատարիմ իր մշտական գործելաոճին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում բանագնաց է նշանակել Հայոց ցեղասպանության ժխտման գործում մեծ աշխատանք իրականացրած Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի կողմից նշանակված բանագնացը լուրջ ազդակ պետք է լինի Հայաստանի իշխանությունների համար, քանի որ նա դեռեւս 2014-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նշանակվել էր ԱՄՆ-ում դեսպան՝ կանխելու Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված գործընթացները։

«Այսինքն, Թուրքիան բանագնաց է նշանակել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պրոֆեսինոալ պայքար մղած, ԱՄՆ-ում հակահայկական ցույցեր կազմակերպած, ԱՄՆ  Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչող բանաձեւերի ընդունման դեմ պայքարած եւ հակահայկական գործունեություն ծավալող  ԱՄՆ Կոնգրեսի թուրք լոբբիստներին համակարգած դիվանագետին»,-նշեց Իսպիրյանը՝ շեշտելով, որ փաստացի Թուրքիան այս նշանակումով բացահայտ ցույց է տալիս, թե ինչ գծով է ընթանալու հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նշենք, որ Սերդար Քըլըչը ծնվել է 1958 թվականին, Սեւծովի ափին գտնվող Սամսուն քաղաքում։ Աշխատել է Թուրքիայի տուրիզմի նախարարությունում, Ազգային անվտանգության խորհդում,  արտաքին գործերի նախարարությունում,  եղել տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան։  2014-2021 թվականներին հանդիսացել է ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանը։   Հետ է կանչվել  Անկարա 2021 թվականի փետրվարի 23–ին։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։

Հայաստան Անդրանիկ Իսպիրյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին