f

Անկախ

«Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի եւ Խաչատուր Սուքիասյանի «ճարտարապետությամբ»՝ այլընտրանքային ԵԿՄ է ձեւավորվում


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության վերակազմավորման առթիվ կազմակերպված հավաքին մասնակցել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերի կռվող տղերքը` մոտ 1000 մարդ, եւ իշխանության ներկայացուցիչներ։ Այս ՀԿ-ն ժամանակին հիմնադրել են ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, եւ Սասուն Միքայելյանը։ Հավաքի մասին հաղորդագրության մեջ ասված է, որ ազատամարտիկների նպատակն է՝ «ամեն գնով պաշտպանել Հայաստանի պետականությունը ներքին եւ արտաքին թշնամուց»։ Դրա համար «կազմակերպության շուրջ 3,5 հազար անդամներ լծված են կազմակերպության վերակազմավորման աշխատանքներին»։

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է քաղաքական նոր միավոր ձեւավորել` ի դեմս Լեդի Հակոբի ՀԿ-ի եւ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության: Չի բացառվում, որ առաջիկայում «Ոգու փորձությունը» հայտարարի այդ կուսակցությանը միանալու մասին կամ որեւէ այլ ֆորմատով: Նպատակն այլընտրանքային ԵԿՄ ձեւավորելն է։ Այս նոր միավորի ճարտարապետը, ըստ որոշ տեղեկությունների, ԲԴԽ ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն ու իր խնամի Խաչատուր Սուքիասյանն են: Նրանք են Լեդի Հակոբին համոզել, որ Հայաստանում խնդիրը դրված է այսպես՝ «եթե Նիկոլի հետ չես, ուրեմն Քոչարյանի հետ ես», իսկ Լեդին անհաղթահարելի նեգատիվ վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ:

Սուքիասյանն իր վրա է վերցրել կառույցի ֆինանսավորման հարցը։ Լեդիի առաջ խնդիր է դրվել՝ Սասունի «տակից հանել» կռվածներին, իշխանությունը նրանց սոցիալական որոշ հարցերը կլուծի եւ ըստ նպատակահարմարության կօգտագործի,  ինչպես տարիներ շարունակ բոլոր իշխանություններն են վարվել ԵԿՄ-ի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԵԿՄ Գագիկ Ջհանգիրյան Խաչատուր Սուքիասյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին