f

Անկախ

Իշխանության կամքին հակառակ ընտրություններում հաղթած անձի ձերբակալումը անթաքույց քաղաքական հետապնդում է. հայտարարություն


Առաջադրված մեղադրանքի բովանդակությանը ծանոթանալուց հետո, ակնհայտ դարձավ, որ իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Այս մասին ասվում է Վանաձորի ՏԻՄ ընտրություններում  հաղթած Մամիկոն Ասլանյանի փաստաբանների տարածած հայտարարությունում:

«2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12814 ընտրող (ավագանու մանդատների 45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում, բնականաբար, համայնքի ղեկավարի պաշտոնում պետք է ընտրվեր դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը։

Այսօր, սակայն, ընտրություններում 1313 ձայն հավաքած, ընտրական շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան, բողոքարկելով ավագանու մանդատների բախշման մասին Ընտրական հանձնաժողովի որոշումը։ Մինչ այդ իրականացված վերահաշվարկի արդյունքներն արդեն վկայում են այն մասին, որ ներկայացված հայցը չունի որևէ իրավական հեռանկար։ Հայցի միակ արդյունքը ավագանու նիստը մեկ շաբաթ ժամանակով հետաձգել է։

Տարօրինակ զուգադիպությամբ, կրկին այսօր, ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը։ ՀՀ Քննչական կոմիտեում Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան։

Առաջադրված մեղադրանքի բովանդակությանը ծանոթանալուց հետո, ակնհայտ դարձավ, որ իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Համայնքի ղեկավարի լիազորություններից բխող այն պարտականությունների իրականացումը, որոնք ներկայացված են իբրև մեղադրանք, որևէ աղերս չունեն որևէ հանցակազմի հետ։

Իշխանության կամքին հակառակ, սակայն ժողովրդի կամոք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ տարած հերթական անձի ձերբակալումը անթաքույց քաղաքական հետապնդում է։

Մամիկոն Ասլանյանի պաշտպաններ

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան

Հ.Գ. Անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանն իր հերթին խնդրեց փոխանցել իր կողմնակիցներին պահպանել հանգստություն, ինքը հաստատակամ է, վստահ է, որ վանաձորցուն ճնշելն անհնար է, ընտրողի վստահության քվեն չի փոշիանալու և իրացվելու է Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչների կամքին համապատասխան, «ղոչաղ կացեք»»,- ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ձերբակալվել է Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ։

Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Լուսինե Սահակյան ՖԲ Գրառում Մամիկոն Ասլանյան հայտարարություն մեղադրանք

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին