Արմավիրի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:50-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում ՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում, բախվել է կայանված Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա անչափահաս ուղևորին տեղափոխել են հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, այդ թվում՝ մահացածի, և վիրավորի ինքնությունը: