f

Անկախ

Լիբանանի ղեկավարը հայտարարել է խորհրդարանական ընտրությունները 2022թ․ մարտից մայիս տեղափոխելու մասին


Լիբանանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2022թ․ մայիսի 8-ին կամ 12-ին։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Միշել Աունը՝ Բաաբդա պալատում տպագիր հրատարակությունների խմբագիրների սինդիկատի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ «Համընդհանուր ընտրությունները կանցկացվեն 2022թ․, ինչպես նախատեսված է, սակայն ես դրանց անցկացման ժամկետը հետաձգել եմ մինչեւ մայիսի 8-ը կամ 12-ը»,- ասել է պետության ղեկավարը, որի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, Լիբանանի միապալատ խորհրդարանը  հաստատել էր 2022թ․ մարտի 27-ին համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին օրենքը։ Սակայն նախագահը չէր ստորագրել փաստաթուղթը եւ առաջարկել էր դրանում փոփոխություններ կատարել։ Հոկտեմբերի 28-ին պատգամավորները ձայների մեծամասնությամբ մերժել էին ընտրություններն ավելի ուշ տեղափոխելու երկրի ղեկավարի առաջարկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախագահամետ «Ուժեղ Լիբանան» դաշինքը, որը ներկայացնում է քրիստոնեական Ազատ հայրենասիրական շարժման (ԱՀՇ) կողմնակիցներին, իր անհամաձայնությունն է հայտնել, թե ինչպես է անցկացվել քվեարկությունը պատգամավորների պալատում, եւ լքել է նիստերի դահլիճը: ԱՀՇ առաջնորդ եւ նախագահի փեսա Ջիբրան Բասիլը դիմել է Սահմանադրական դատարան, որը պետք է դեկտեմբերի 18-ին վճիռ կայացնի։

Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Մալավին երկուշաբթի ասել է, որ խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մայիսին, քանի որ իր գերատեսչությանը առնվազն երեք ամիս է անհրաժեշտ քվեարկությանը նախապատրաստվելու համար: Նա ընդգծել է, որ չի ստորագրի ընտրական օրենքը, քանի դեռ նախագահն ու վարչապետը չեն ստորագրել։

Լիբանանի առաջնորդը երեքշաբթի օրը իր հայտարարության մեջ հերքել է հակառակորդների պնդումները, թե իբր ինքը ձգտում է երկիրը վերադարձնել կառավարման նախագահական ձեւին: Աունն ասել է, որ ինքը նաեւ մտադիր չէ քվեարկության ժամկետի հետ կապված տարաձայնությունների պատճառով ցրել խորհրդարանը:

Երկրի ներկայիս ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022թ․ հոկտեմբերի 30-ին։ Աունի խոսքով՝ ինքը մտադիր է լքել Բաաբդա պալատը, սակայն միաժամանակ ընդգծել է, որ «թույլ չի տա քաղաքական վակուում»։ Նախագահը հասկացրել է, որ «կհամաձայնի մնալ իր պաշտոնում միայն այն դեպքում, եթե իր լիազորությունները երկարաձգվեն խորհրդարանի կողմից»:

Աշխարհում Լիբանան խորհրդարանական ընտրություններ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին