f

Անկախ

Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա


«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ  ձերբակալվել է. նրա դեմ հաղորդում է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ այսօր Նարեկ Սամսոնյանին մի խումբ ոստիկաններ բերման են ենթարկել իր տան բակից։

Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 137.1-րդ հոդվածով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քրեական գործը վերաբերում է հեռուստահաղորդման ընթացքում Սամսոնյանի կողմից որոշակի արտահայտություններ կատարելուն, որը, դիտարկելով որպես ծանր վիրավորանք, հաղորդում է ներկայացվել։

«Մենք Հայաստանում ունենք առաջին դեպքը, երբ այս հանցակազմով, որը բազմիցս քննադատվել է թե՛ միջազգային գործընկերների կողմից, թե՛ իրավապաշտպանների, թե՛ քաղաքական ուժերի կողմից, եթե չեմ սխալվում նաեւ ԼՀԿ-ն էր դեմ քվեարկել այս արարքը քրեականացնելուն, հիմա ԼՀԿ-ի ներկայացուցչի դիմումի հիման վրա Նարեկ Սամսոնյանը ձերբակալվեց։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կան դրա համար ֆորմալ խոչընդոտներ։ Մենք կներկայացնենք այդ ֆորմալ խոչընդոտները, կտեսնենք քննիչի գործողությունները։ Սա քաղաքական ընդդիմախոսների դեմ օգտագործման համար նախատեսված երեւույթ է, որը հիմա շատ մեծ թափով կիրառվում է»,- ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ այդ հանցագործության համար ազատազրկում նախատեսված չէ, եւ, որ այդպիսի միջոցներով Սամսոնյանին բերման ենթարկելն ապօրինի է.

«Այդ եղանակն ուղղակի նիկոլական ձերբակալման երեւույթն է, որի մասին նա խոսում էր տարիներ առաջ։  Փաստենք, որ Նարեկ Սամսոնյանը գալիս էր քննիչի մոտ ժամը 12։00-ին պայմանավորված էր, եւ նրան ձերբակալել ու բերել են քննիչի մոտ»։

Հայաստան Ռուբեն Մելիքյան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին