f

Անկախ

Տարոն Սահակյանը զոհել է իր կյանքը, բայց գերի չի հանձնվել


Սարսափելի ցավ է, երբ ՖԲ֊ում և մամուլում հայտնվում են այնպիսի կեղծ տվյալներ, երբ 31֊ամյա զոհված զինծառայողի մայրը ստիպված է գրել այս հոդվածը՝ մի անգամ ևս վերապրելով իր ողբերգությունը, ձեզ ապացուցելու համար չէ, որ ես գրում եմ սա։

Քանի որ որդուս կարգախոսը եղել է հայրենիքը, պատիվն ու արժանապատվությունը, ես սա անում եմ որդուս համար։ Միակ պատճառը, որ մեզ ստիպում է ապրել, դա՛ հպարտությունն է, որ որդիս զոհվել է հերոսաբար։ ՈՒ դուք այսօր փորձում եք դա՛ էլ խլել մեզնից։Լրատվամիջոցներն ու քննչական մարմինները գրում են, որ նոյեմբերի 16֊ին 13 զինծառայողներ գերի են հանձնվել։ Նոյեմբերի 17֊ին բաքվից վերադարձվել է Տարոն Սահակյանի սպանված մարմինը։ Սակայն ոչ մի տեղ չի նշվում, որ թշնամին տարել է Տարոնի արդեն իսկ զոհված մարմինը։ Կա տեսանյութ, որտեղ Տարոենը գոռում է.

֊Տղերք , կրակեք՝

Բայց ուր՞ էին տղերքը։ Նրանցից ութը փախել էին, մյուսներն էլ՝ ԳԵՐԻ հանձնվել։ Իսկ Տարոնին ճանաչողները գիտեն, որ իր տեսակը ոչ փախչող է, ոչ էլ՝ հանձնվող։ ՈՒ որդիս զոհում է իրեն՝ բայց գերի չի հանձնվում։ Ադրբեջանական ոչ պաշտոնական կայքերը գրել են, որ պայթյուն ից 9 զոհ ու վիրավոր ունեն.

Դատաբժշկական փորցաքննությունը ապացուցել է, որ որդիս հրազենային վիրավորում չունի, նրա վերքերը պայթյունի հետեվանք են, վնասվել են կենսական օրգանները և վերքերը եղել են կյանքի հետ անհամատեղելի։ Իսկ գիտեք ինչ է ասել Մուրադովը երբ բերել նրա դին։ Ադրբեջանցիները նրան փոխանցել են, որ այս տղան հերոս է, ձեզ տալիս ենք հերոսի մարմին ու սա ասում ենք, որ թաղումը հերոսին վայել կազմակերպեք։Մեծ ցավով եմ ասում, բայց այն տպավորությունն է, որ թշնամին մեզնից ազնիվ է ու ավելի շատ է հարգում հերոսներին։

Ես հասկանում եմ, որ ցավն ու անորոշությունը կուրացրել է իմ ժողովրդին։ Բայց խնդրում եմ ձեզ, եկեք նույն հարթության վրա չդնենք գերիներին ու հերոսներին, եթե հավասարության նշան դնեք գերու և հերոսի միջև, վաղը ավելի շատ գերի կունենանք, քան՝ հերոս, վաղը կկորցնենք մեր բանակը։ Չգիտեմ, հաճու՞յք եք ստանում, երբ սուտ լուրեր եք տարածում թե Մուրադովը բերել է Տարոնի խոշտանգված մարմինը։ Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ որդուս մարմնին խոշտանգման որև է բիծ անգամ չի եղել։

Որդիս հետմահու պարգևատրվել է մեդալով, ՊՆ֊ն հայտնել է իր շնորհակալությունը՝ նման խիզախ ու հայրենասեր որդի դաստիարակելու համար։ Ուստի, ձեզնից էլ խնդրում եմ հարգեք մայրերի վիշտը ու ձեր ապատեղեկվատվությամբ էլ՛ ավելի մի խորացրեք այն անսահման ցավն ու դատարկությունը, որ զգում են զոհվածների՝ ընտանիքները։

Ալվարդ Մարտիրոսյան

Տարոն Սահակյան ՖԲ Գրառում գերի Հայաստան Ալվարդ Մարտիրոսյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին