f

Անկախ

Կապիտուլյանտների հասցրած վնասը չի չափվում միայն նրանով, ինչ տեսնում ենք այսօր. Արտակ Զաքարյան


Հարավային կովկասում՝ անվտանգության և համագործակցության 3+3 (Հայաստան, Վրաստան Ադրբեջան + Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ձևաչափի ստեղծման գաղափարն առաջ է քաշվել դեռևս 1990 ականներին՝ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետագայում, 2003թ., տարածաշրջանային այցի ընթացքում, Երևանում, այդ գաղափարը հնչեցրել է նաև Իրանի արտգործնախարար Քյամալ Խարազին:  Այն ժամանակ,«3+3» ձևաչափն անվանում էին նաև «Մեծ Կովկասի» ստեղծման գաղափար:

Դժվար չէ ենթադրել, որ «3+3» ձևաչափում Կովկասի երկրների աշխարհագրական հարևանությունը, անվտանգության և այլ բնույթի համագործակցությամբ՝ շատ հարցերում Հարավային Կովկասից դուրս էին թողնելու հավաքական Արևմուտքին: Այն հատկապես ուղղվելու է ՆԱՏՕ-ի, ԵՄ- արևելյան գործընկերության, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնակցության  նվազեցմանը:

Բացի այդ, այս ձևաչափը դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական պրոյեկտ, որի գլխավոր խնդիրն է լիարժեք  վերահսկողություն սահմանել Արևելքն Արևմուտքի, և Հյուսիսը Հարավի հետ կապող բոլոր տիպի հաղորդակցությունների վրա:

Որքան էլ, որ «3+3»-ի մասնակից պետություները փորձեն համաձայնություններ գտնել միմյանց մեջ, այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրն ունի Արևմուտքից կախվածության իր աստիճանը, և հնարավոր չի լինելու այդ հարթակը լիարժեք ծառայեցնել իր նպատակին: Վրաստանն արդեն իսկ հնչեցրել է (Զուրաբ Աբաշիձե) իր մասնակցության անհնարինության մասին, ի նկատի ունենալով չլուծված հակամարտությունները:

Մեր կապիտուլյանտը՝ ի նկատի ունենալով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը և Արցախյան չլուծված հակամարտությունը, նշել է, որ Հայաստանի մասնակցությունը հնարավոր է, պայմանով, որ«3+3»-ում չքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք քննարկվում են այլ ձևաչափերում:  Ալիևը, բազմիցս նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության էջը փակված է, և իրենք գնում են Հրավային Կովկասում համագործակցության և խաղաղության նոր էջ բացելուն: Սակայն, միևնույն ժամանակ, նույն Ադրբեջանը, իր նավթային և գազային խողովակներով լիովին կախված է Արևմուտքից և Թուրքիայից: Իրանին անհրաժեշտ է, որպեսզի իր հյուսիսային սահմաններին որևէ կերպ հնարավոր չլինեն ԱՄՆ-ի, Իսրայելի և ՆԱՏՕ-ի ներկայության հավանականությունը: Ռուսաստանը, որը նախկինում չէր ողջունել«3+3»-ը, այսօր շահագրգիռ է, որպեսզի գոնե Հարավային Կովկասում լինի հանդարտություն և կայունություն: Իսկ Թուրքիան`«3+3»-ը դիտարկում է, որպես «Մեծ Թուրանի» երազած գաղափարի իրականացման հնարավորություն:

Չնայած նրան, որ տարածաշրջանի բոլոր երկրներն էլ միմյանց նկատմամբ ունեն մնայուն հակասություններ կամ առնվազն ակնհայտ մրցակցություն, այնուամենայնվի եթե նույնիսկ«3+3» կամ «3+2» ձևաչափը կազմավորվի, այն երկար համատեղել չի կարող: Ելնելով ռեգիոնալ անվտանգության ռազմավարական և տարամիտվող շահերից, ձևաչափը շատ արագ կարող է վերածվել «2+2+1+/-1» հարաբերակցության: Այսինքն՝  Հայաստան-Ռուսաստան + Թուրքիա-Ադրբեջան + Իրան+/-Վրաստան: Իսկ այս պարագայում դժվար է լինելու կոնսենսուսի գալը, ինչը և ազդելու է ձևաչափի էֆեկտիվության վրա:

Հավանական է նաև այն տարբերակը, որ Արևմուտքը կոշտ ճնշումներ սկսի գործադրել Թուրքիայի վրա, ինչպես նաև Վրաստանի վրա ունեցած իր ազդեցությամբ պարբերաբար խոչընդոտի ձևաչափի գործունեությանը: Այդ դեպքում «3+3»-ը կարող է վերածվել «3-3»-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան և Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան:

Ակնհայտ է նաև, որ այսօր «3+3» ձևաչափի գործարկման հարցը կրկին օրակարգ է բերվել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որի հետևանքով փոխվել են Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունն ու կոմունիկացիաների վերահսկողությունը: Պատահական չէ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ևս խիստ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար և վերջինս շարունակ պարտադրում է այդ անթույլատրելի օրակարգը: Այս պարագայում Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, անկախ «3+3»-ի հետագա ճակատագրից, Հարավային Կովկասում ձեռք են բերում լուրջ առավելություն:

Հաշվի առնելով նաև վերջերս ակտիվացած թուրք-ադրբեջանական, ինչպես նաև պակիստանյան համատեղ զորավարժությունները (Բաքվի հռչակագիր) կարելի է ենթադրել, որ Հարավային Կովկասի համար պայքարն առաջիկայում կարող է վերածվել կոշտ քաշքշուկի, ինչն էլ ավելի է սրելու առանց այդ էլ դարերով չկարգավորվող հակասություններն ու մրցակցությունը:

Առավել քան վստահ եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, առաջիկա տարիներին փորձելու են պայմաններ ստեղծել Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերման համար, որում ձգտելու են ստանալ նաև Արևմուտքի աջակցությունը: Միայն այդ պայմանով Արևմուտքը կարող է համաձայնվել, նույնիսկ ինչ որ կերպ աջակցել ձևաչափի կայացմանը:

Սակայն, արդյո՞ք Արևմուտքը, կամ Ռուսաստանն ու Իրանը մինչև վերջ վստահում են Թուրքիային: Իսկ գուցե սա գլոբալ խաղացողների  աշխարհաքաղաքական ժամանակավոր «զբաղմո՞ւնք» է, որը փորձելու է որոշ ժամանակ աչք փակել առկա հակասությունների վրա և արտաքուստ համագործակցության պատկեր ստանալ:

Իսկ ի՞նչ ենք անելու մենք Արցախի չլուծված հակամարտության, Հայոց Ցեղասպանության ճանաչման, անվտանգային ամուր երաշխիքների և ինքնուրույն միաջազգային քաղաքականության հարցերում՝ դեռևս անհայտ է:

Կապիտուլյանտների հասցրած վնասը չի չափվում միայն նրանով, ինչ տեսնում ենք այսօր: Մենք ոչ միայն կորցրել ենք կենսական տարածքներ և երիտասարդ, հրաշալի սերնդի մի սերուցքը, այլ մեր պետականության զարգացման բոլոր հեռանկարներում կապվել են մեր երկրի ձեռքերն ու ոտքերը: Եվ տարածաշրջանի շուրջ առևտուրը տեղի է ունենում բացառապես մեր երկրի հաշվին և առանց մեզ»։

Հայաստան Արտակ Զաքարյան ՖԲ Գրառում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին