f

Անկախ

Պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական այցով Իսրայելի վարչապետը մեկնել է ԱՄԷ


Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը դարձել է երկրի կառավարության առաջին ղեկավարը, որը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Բենեթը Աբու Դաբիում դեկտեմբերի 12-ին հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բեն Զայեդ ալ-Նահյանի հետ, գրում է The Times of Israel-ը։

«Ես գնահատում եմ ձեր ջերմ հյուրընկալությունը: Սա հիանալի ընդունելություն է: Ես շատ ուրախ եմ այստեղ լինել՝ Իսրայելի կառավարության ղեկավարի առաջին պաշտոնական այցով: Մենք ակնկալում ենք երկրների միջև հարաբերությունների ամրապնդում»,- ասել է Բենեթը ԱՄԷ-ի մայրաքաղաքի օդանավակայանում:

NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 13-ին Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Զայեդի պալատում մեկնարկել է Նաֆթալի Բենեթի հետ հանդիպումը։ Իսրայելի առաջնորդի շրջապատից աղբյուրը նշել է, որ ԱՄԷ-ն հետաքրքրված է Բենեթի փորձով՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում խոշոր ձեռնարկատեր, ինչպես նաև հետաքրքրություն է ցուցաբերում ընդհանրապես իսրայելական նորարարությունների նկատմամբ։ Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվելու երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը։

Միաժամանակ, այցի պատճառ է դարձել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իսրայելի և Պարսից ծոցում նրա դաշնակիցների մտահոգությունը։ 
 

Իսրայել ԱՄԷ Նաֆթալի Բենեթ Աբու Դաբի Աշխարհում Իրանի միջուկային ծրագիր

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին