f

Անկախ

«Հրապարակ». Արտառոց միջադեպ ՏՄՊՊՀ-ում


Օգոստոսին արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՏՄՊՊՀ-ում: Հանձնաժողովի աշխատակիցներից մեկը պատմեց, որ նիստի ժամանակ, որը վարել է Գեղամ Գեւորգյանը, վեճ է ծագել մեթոդաբանության եւ շուկաների վերահսկողության վարչության պետ Դավիթ Էլոյանի եւ մրցակցության վարչության աշխատակից Արսեն Պետրոսյանի միջեւ, ապա վերաճել է ձեռնամարտի: Էլոյանին չի կաշկանդել հանձնաժողովի նախագահի ներկայությունը, «վազել է իր աշխատասենյակ, դանակ բերել, որ հարձակվի Արսենի վրա», հետո Պետրոսյանին կանչել է միջանցք՝ «ռազբորկայի»։ Ահաբեկված աշխատակիցները փախել են իրենց սենյակներ: Նիստն ընդհատվել է, խառնվել են անվտանգության աշխատակիցները։ Նիստին ներկա տնտեսվարողներն ապշահար լքել են շենքը, մեկը Գեղամին ասել է. «Դուք նույնիսկ Ձեր աշխատակազմին չեք կարողանում կարգի հրավիրել, մեզ կանչել եք ստեղ, հարցե՞ր եք տալիս»։


Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՏՄՊՊՀ խոսնակ Անի Սմբատյանից: «Տեղեկացնում եմ, որ ՄՊՀ նիստի ժամանակ նման միջադեպ չի գրանցվել։ Ձեր կողմից նշված անձինք օգոստոսից չեն հանդիսանում ՄՊՀ աշխատակիցներ»։

Հարցին, թե երբ եւ ինչու են նրանք ազատվել, պատասխանեց. «Օգոստոսի 2-ին Արսեն Պետրոսյանն է ազատվել, իսկ Դավիթ Էլոյանը՝ օգոստոսի 10-ին: Ազատվել են իրենց դիմումի համաձայն»:

Միջադեպի 2 մասնակիցները գրեթե միաժամանակ են ազատվել, Էլոյանը նոր աշխատող էր, որին ընդունել էր Գեւորգյանը, իսկ Արսեն Պետրոսյանը ՏՄՊՊՀ համեմատաբար փորձառուներից էր՝ այս կառույցում աշխատանքի 10 տարվա փորձ ունի: Մեզ հետ զրույցում Արսեն Պետրոսյանն ասաց. «Ես արդեն մեկ տարի ունեի հեռանալու մտադրություն... դա ինչ-որ միջադեպի պատճառով չէր կարող լինել: Իմ պատճառներն այլ են եղել, իսկ թե դա համընկել է Էլոյանի գնալու հետ, թե չէ, կարեւոր չի»:

 

ՀՀ ՏՄՊՊՀ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին