f

Անկախ

«Ես բացատրություն չտվեցի». Ինչո՞ւ են Ռուբեն Հակոբյանին հրավիրել ոստիկանություն՝ բացատրություն տալու


ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հրավիրվել էր ոստիկանություն՝ բացատրություն տալու:

Ոստիկանությունից դուրս գալուց հետո նա լրագրողներին հայտնեց, որ իրեն հրավիրել էին ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ես ելույթի համար

«Իրենք դիտարկում են, որ իմ ելույթում ես վիրվորական արտահայտություններ եմ թույլ տվել. մի 8 վիրավորական արտահայտություն առանձնացրեցին, հիմնականում գործող վարչապետի անձի նպատմամբ էին այդ գնահատականները:

Ես բացատրություն չտվեցի, ուղղակի ասացի, որ այն լկտի հայհոյանքը, որ ինքը ընդդիմության նկատմամբ հայտարարել է նախընտրական փուլում, նույնիսկ ինչ-որ տեղ ավելի մեղմ է, քան  իմ գնահատականներն իրեն: Ես պնդում եմ այդ գնահատականները:

Բարեկամաբար խորհուրդ տվեցի քննիչին, որը պարկեշտ երիտասարդ էր, որ չարհամարհեն արդարադատությունը, որովհետեւ արդարադատության գլխավոր ոսկե կանոններից մեկն այն է, որ ցանկացած քրեական գործ պետք է դիտարկվի պատճառահետեւանքային կապի մեջ: Այս դեպքում պատճառն արհամարհված է, իսկ պատճառն իր հայհոյանքն էր ընդդիմության հասցեին: Երկրորդ ոսկե կանոնն այն է, որ իրենք պետք է ապացուցեն իմ մեղավորությունը: Իրենք պետք է մտածեին, այնպիսի գործունեությունը ծավալեին, որ իրենց չհայհոյեին»,-ասաց նա:

Ռուբեն Հակոբյանը անդրադառնալով հայհոյանքը քրեականացնող օրենքին, հայտարարեց, որ դա ապտակ է ժողովրդավարությանը. «Սա երկար չի տեւի: Այն, լկտիությունը, որ թույլ է տրվում ընդդիմության հասցեին, սա իսկապես մի սահմանի է հասել, որ այլեւս հնարավոր չէ շարունակել: Իրենք շատ կարճ ժամանակ հետո այդ հնարավորությունն այլեւս չեն ունենա: Իրենց պետք է վռնդել, որ ազգը, քաղաքացին կարողանա վերագտնել իր արժանապատվությունը»:

Ռուբեն Հակոբյան ՀՀ Ոստիկանություն Հայաստան Տեսանյութեր

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին