Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս կգա 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Հայ մարզիկը նախնական ամենաբարձր քաշն է պատվիրել և կպայքարի մեդալի համար: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, երկամարտի 349 կգ արդյունքով զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը:
Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացնում է 9 մարզիկ և 1 մարզուհի։