CDC. ԱՄՆ-ում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածների մեծ մասը լիովին պատվաստված է
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնել է, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածների մեծ մասը լիովին պատվաստված է: Գրում է Gazeta.ru-ն։
Կենտրոնում ընդգծել են, որ օմիկրոն շտամով վարակման 43 դեպքերից 34 մարդ ամբողջությամբ պատվաստված է եղել։ Նրանցից 14-ն արդեն հասցրել են վերապատվաստվել, իսկ վարակման հինգ դեպք գրանցվել է պատվաստումից 14 օր չանցած։
Կենտրոնի զեկույցում նշվում է, որ վարակվածներից շատերն ունեցել են միայն մեղմ ախտանիշներ, ինչպիսիք են հազը և հոգնածությունը: Մեկ հիվանդ երկու օր հոսպիտալացվել է։ Շատ ավելի հազվադեպ հիվանդները նշել են սրտխառնոցի, փսխման, շնչառության շեղման, փորլուծության, համի կամ հոտի կորստի մասին։