f

Անկախ

«Ժողովուրդ». Թորոսյանն ինքնաառաջադրվել էր փոխվարչապետի պաշտոնի համար․ ինչ է ասել Փաշինյանը


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սուրեն Պապիկյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնում մի քանի թեկնածուի են դիտարկել, այդ թվում նաև՝ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանին, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր։

Փաշինյանի ընտրությունն ի վերջո Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի վրա էր կանգ առել։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ վարչության նիստի ժամանակ, երբ քննարկվելիս է եղել փոխվարչապետի հարցը, առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ինքնաառաջադրվել է։

Տեսնելով, որ որևէ մեկն իրեն չի առաջադրում, ինքն է դա արել, ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե նրան այլևս չի տեսնում գործադիրում: Եղելության մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նարեկ Բաբայանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ. «Եթե ինչ-որ մեկը Ձեզ նման տեղեկություն է տրամադրել, ապա այդտեղ կրիմինալ չկա, և ոչ մի բան չկա։ Եթե ինչ-որ մեկը հրապարակում է նման տեղեկություն, թող բաց ասի և ինքը պատասխանատվություն կրի իր ասածի համար: Իսկ թե ինչ ենք քննարկել, կներեք, ես այդ հանգամանքները չպետք է Ձեզ բացահայտեմ»,- մանրամասնեց Բաբայանը՝ ըստ երևույթին չհերքելով, ավելին՝ հաստատելով Թորոսյանի ինքնաառաջադրման հանգամանքը։

Պարոն Բաբայանին, փաստորեն, զարմացրել է այն, որ իրենց գաղտնի համարվող նիստերից մեզ տեղեկություններ են հասնում, բայց զարմանալիորեն չի զարմացրել գործընկերոջ՝ Թորոսյանի ինքնաառաջադրման հանգամանքը։

Վերջինս, ըստ երևույթին, որևէ կերպ չի համակերպվում զբաղեցրած պաշտոնից՝ նախարար լինելուց միանգամից գահավիժելու ու պատգամավորական աթոռ զբաղեցնելու հանգամանքին ու առիթը բաց չթողնելով՝ փորձում է պաշտոնի նոր «լեւլներ» սահմանել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան Արսեն Թորոսյան Հայաստան

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին