Կորոնավիրուսն ի վիճակի է հատուկ ախտանիշների բացակայության պատճառով այլ հիվանդությունների ներքո «քողարկվել»։ Այդ մասին հայտարարել է բժշկական գիտությունների թեկնածու Բորիս Չուրաձեն Radio Sputnik-ին տված հարցազրույցի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
«COVID-19-ը կարող է քողարկվել գրիպի, մրսածության տեսքով, և կարող է երբեմն նույնիսկ այնպիսի վիրուսային վարակի նման դրսևորվել, ինչպիսիք են էնտերովիրուսը և ռոտավիրուսը: Պատճառն այն է, որ չկան ախտանիշներ, որոնք 100%-ով հատուկ են կորոնավիրուսին։ COVID-19-ի ամենատարածված դրսեւորումներն են ջերմությունը, հազը և շնչառական խանգարումները։ Այս բոլոր ախտանիշները, ցավոք, հարյուր տոկոսով հստակ չեն»,- բացատրել է բժիշկը:
Նրա խոսքերով՝ ճիշտ ախտորոշում կարելի է անել միայն հիվանդին ժամանակին հիվանդանոց ընդունելու դեպքում։ Բժիշկները կկարողանան արագ բացահայտել հիվանդությունը ՓՇՌ ախտորոշման կամ արագ թեստավորման միջոցով:
Չուրաձեն խորհուրդ է տվել պատվաստվել, քանի որ թեև այն ամբողջությամբ չի պաշտպանում վարակից, բայց թույլ է տալիս ազատվել օրգանիզմի համար լուրջ հետևանքներից։
Ավելի վաղ բժիշկ իմունոլոգ-ալերգոլոգ Վլադիմիր Բոլիբոկն անվանել էր կորոնավիրուսի ամենավտանգավոր «դաշնակիցը»։