f

Անկախ

Մեր պատգամավորները լինելու են անհապաղ ազատության մեջ. Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին


Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց դեկտեմբերի 7-ին ընդունված որոշումը, որով արձանագրվեց ԱԺ տարբեր գումարումների ամենախայտառակ իրավիճակը, որը երբեւէ տեղի ունեցել էր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Երեք պատգամավորներ, որոնք այս գումարման ԱԺ-ի որպես իսկապես ամենադաժան հանգամանքն է արձանագրվելու, մինչ օրս կալանավորված են, եւ բարձր դատարանը արձանագրեց, որ նշվածը եղել է ապօրինի: Ուզում եմ պարզապես հիշեցնել, որ մեր խմբակցությունը ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստի օրը, օգոստոսի 2-ին արձանագրել էր նշվածը որպես ապօրինի երեւույթ: Հղում էինք տվել Սահմանադրության ամենապարզ դրույթին՝ 96-րդ հոդվածին, որն անտեսվել էր: Հիշեցման կարգով 2021-ի հուլիսի 27-ին ես դեռեւս որպես փաստաբան, գրություն հասցեագրել էի գլխավոր դատախան Արթուր Դավթյանին այս խնդրի մասին: Վերջինս որեւէ միջոց չէր ձեռնարկել:

Կարող եմ վստահեցնել, որ այս իրավիճակը լուծվելու է, մեր ընկերները լինելու են անհապաղ ազատության մեջ, իսկ այս վարքագծի համար լինելու են հետեւանքներ»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Ըստ ՍԴ-ի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Հայաստան Սահմանադրական դատարան Ազգային ժողով Արամ Վարդևանյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին