f

Անկախ

Աբովյանի վերահաշվարկի ընթացքում Հայկ Կոնջորյանի ևւ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրներն աղմուկ են բարձրացրել


Աբովյան քաղաքում ընթացող վերահաշվարկի ընթացքում երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Շրջակա միջավայր նախարար Ռոմանոս Պետրոսյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրներն աղմուկ են բարձրացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։

«Վերահաշվարկի ժամանակ գալիս են ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Պավել Չուգունյանի շտաբի պետ Ավետ Կոնջորյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրն է, եւ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբենը։ Նրանք փորձում են սկանդալ ստեղծել, բղավում են, ոչ ադեկվատ պահվածք են դրսեւորում, փորձում են ահաբեկել վերահաշվարկն իրականացնող հանձնաժողովի անդամներին։ Սպառնալիքներ են հնչեցնում, որ բոլորը կդատվեն։ Չեմ կարող ասել՝ կոնկրետ ում, բայց հանձնաժողովի անդամներից մեկի թեւը մտել էին եւ ասել՝ հեսա ձեզ ձեր շեֆերը կզանգեն»,- պատմեց Արման Աբովյանը։

Ըստ Աբովյանի՝ այդ միջադեպից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ անվավեր ճանաչված մի քանի թերթիկները վավեր են ճանաչվել։

«Դա նվազագույն տոկոսով անգամ չի ազդում ընտրության ընդհանուր արդյունքների վրա։ Շատ հետաքրքիր է տեսնել, որ իշխանական թիմը խորագույն ցնցումների մեջ է»,- նշեց Աբովյանը։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում Աբովյան համայնքում առավել շատ ձայներ ստացել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 46 %, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 37 %, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 12%, իսկ ՀՅԴ-ը՝ 5 %։ «Քաղաքացիական պայմանագիրը» բողոքարկել էր Աբովյան քաղաքի 41 ընտրատեղամասերից 25-ի արդյունքները՝ պահանջելով վերահաշվարկ։

Հայաստան Աբովյան ՏԻՄ ընտրություններ

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին