f

Անկախ

«Ժողովուրդ». ՀՀ-ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կառավարության-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, կրկին ջղաձգված էր։ Ընդդիմադիրների՝ գերիների, Արցախի, Ադրբեջանի կողմից շահարկվող «միջանցքի», Գորիս-Կապան ավտոճանապարհի ու մեր գլխին կախված տարաբնույթ աղետի մասին հարցերը լսելուն պես, իր իսկ բառապերով ասած, «նույն թելն էր թելում»՝ «կապիտուլյանտն էլ, հողատուն էլ դուք եք» ոճի մեջ։ Խորհրդարանական ամբիոնն ու պառլամենտարիզմն, առհասարակ, միանշանակ միմյանց վիրավորելու, էլ ուր մնաց՝ շշամարտերի ու բազուկների հաստության ցուցադրման վայր չէ։ Բայց սեւին սապոնը չի փրկի, խեւին՝ խրատը։ Փաշինյանն էլ նախկիններին անդադար հիշատակելու ու հասարակությանը յուրայիների ու «թալանչի նախկին»-ականների բաժանելու մոլուցքից չի ձերբազատվի, անգամ եթե դա անկեղծորեն, ի սրտե ցանկանա։

Բայց հիշեցնենք, որ հասարակությանը պառակտող, սեւ ու սպիտակի բաժանողը Նիկոլ Փաշինյանի երբեմնի մտերիմ ու սիրելի քաղաքապետ Հայկ Մարությանն է, որ դեռ մոտ երեք տարի առաջ՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ի լուր աշխարհի՝ ձայնեց, թե «ով մեզ հետ չէ, սեւ է»։

Մարությանի սահմանած բանաձեւ-աքսիոմը կիրառելի դարձավ գրեթե ամեն մի իշխանավորի համար։ Նախարարության վարչության պետից մինչեւ պատգամավոր, նախարարից մինչեւ ուժային կառույցների պատասխանատուներ, պատգամավորի օգնականից մինչեւ վարչապետ ցավոտ, իրենց քիմքին ոչ հարիր հարցերի ամենակարող պատասխանը լավ են յուրացրել. սեւերն են մեղավոր։

Անհանդուրժողականության մթնոլորտը, որ Հայկ Մարությանը դամոկլյան սրի պես մեր գլխին կախեց, իր ճանապարհին սրբում-տանում է ամեն բան՝ բանականություն, հույզեր, հարգանք ու սեր։

Հասարակությանը մասնատած, միմյանցից օտարացրած, հորը՝ որդու, ամուսնուն՝ կնոջ, գործընկերներին, ազգականներին ու բոլոր-բոլորին միմյանց դեմ հանած «սուպեր» քաղաքապետ Հայկոյի թեզը գործում է, իսկ ինքն այժմ աջը քաշել ու երեւի թե կողքից լուռ հետեւում է, թե ատելության իր գցած սերմն ինչպես է ծլում, փթթում ու մոլախոտի նման խեղդում բոլորիս»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ատելության խոսք Հայկ Մարության Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին