f

Անկախ

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում է միջամտել ՏԻՄ գործունեությանը


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գավառի ընտրված համայնքապետը նույնպես սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա ոչ թե «Ժողովուրդ» օրաթերթի, այլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի համոզմունքն է։

Խոսքը Գավառ խոշորացված համայնքում առավելագույն ձայներով՝ 54 %-ով համայնքապետ ընտրված «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Գուրգեն Մարտիրոսյանի մասին է՝ Գավառի գործող քաղաքապետի: Նշենք, որ նա «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է ներկայացնում։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Հայկ Սարգսյանը մանրամասնեց, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Մարտիրոսյանն իրենց՝ ՔՊ-ին է աջակցել։ Բայց ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ստացվում է՝ երկո՞ւ թեկնածու ունեիք. հարցին պատգամավոր Սարգսյանն արձագանքեց. «Այո, կարող ենք նաեւ այդպես մեկնաբանել։ ՔՈ-ն մեզ չի ներկայացնում, բայց մեր շատ ընկերներ սատարել են ընտրված թեկնածուին՝ պայմանավորված ընկերական կապով ու խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ իր ունեցած ավանդով ու ներդրումով, որ ազդել են արտահերթ ընտրության արդյունքների վրա»։

Ճշտող հարցին, թե իշխանությունը, փաստորեն, Գավառում նույնպես իր ներկայությունն ունի, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ Գուրգեն Մարտիրոսյանի հետ նախկինում էլ, ապագայում էլ արդյունավետ են աշխատել ու դեռ աշխատելու են։ Հայկ Սարգսյանը վստահ է, որ Վարդենիսում էլ է իրենց՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն համայնքապետ դառնալու։ Ինչպե՞ս արդյոք, մյուս երկու ուժերն արդեն կոալիցիա կազմելու մասին հուշագիր են ստորագրել. այս հարցին արձագանքեց. «Սպասեք, կտեսնեք, դեռ ոչինչ որոշված չէ։ Հնարավոր է՝ փոփոխվի ամեն բան, թող ավագանու նիստը լինի, կտեսնեք։ Ավագանու անդամներից կարող են փոխել որոշումն ու ձայնը տալ գործող քաղաքապետին»։

Պատգամավորին զգուշացրինք, որ նման հայտարարությունը կարող է ուղղորդիչ լինել ավագանու անդամների համար։ «Դե ուրեմն նման հարցեր մի՛ տվեք ինձ»,- վրա բերեց մեր զրուցակից Հայկ Սարգսյանը, որը, շիշ բռնելով, հայտնի չի դարձել: Իշխանությունը, փաստոորեն, մի կողմից հայտարարում է, թե համայնքներում ՔՊ-ի պարտությունն ուղիղ ժողովրդավարության մասին է վկայում, ու որ իրենք ծանր չեն տանում ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունները, մյուս կողմից՝ բացեիբաց իշխանական պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում է միջամտել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը։ Լծակների կիրառմամբ կամ տարատեսակ մեթոդների՝ վախեցնելու, համոզելու կամ այլ միջոցով այլ ուժերի ավագանու անդամներին իրենց կողմն են քաշելու եւ ՔՊ-ի 50+ ձայն չապահոված թեկնածուներին ստիպողաբար համայնքապետ դարձնեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՏԻՄ ընտրություններ Հայկ Սարգսյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին