f

Անկախ

Հերթական անգամ բռնաբարեցին օրենքն ու իրավունքը. Արմեն Դանիելյանը պատվեր է կատարում. Արմեն Անդրեասյանի պաշտպան


Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով մեղադրյալներ Արմեն Անդրեասյանը և ԱԱԾ փոխգնդապետ, ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար «Ալֆայի Չիկոն»՝ Արամ Գասպարյանը այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վերաքննիչ քրեական դատարանի կողմից կալանավորվել են:

Այս առնչությամբ,  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տրանսպորտի բաժնի նախկին պետ Արմեն Անդրեասյանի պաշտպան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Հերթական անգամ բռնաբարեցին օրենքն ու իրավունքը: Դատարանն այսպիսի որոշում կայացրեց, որովհետեւ դատավորը Արմեն Դանիելյանն էր, որն ընդհանրապես օրենք, իրավունք չի հասկանում, այսինքն հասկանալով, միեւնույն է, պատվեր է կատարում:

Արմեն Անդրեասյանի նկատմամբ գրավը ընտրված էր որպես խափանման միջոց: Հենց վարույթ իրականացնող մարմինն է դեռեւս նախաքննության ընթացքում 20 մլն դրամ գրավ կիրառել: Դատարանը այդ չափն իջեցրել էր, ողջամիտ էր համարել 5 մլն դրամը, եւ դա վճարվել էր: Սակայն դատախազը դատարանում նշեց, որ անկախ նրանից՝ այդ 20 մլն դրամը կվճարվեր, թե չէր վճարվի, Արմեն Անդրեասյանը պետք է գտնվի կալանքի տակ:

Այս պահի դրությամբ մենք ունենք վերաքննիչ դատարանի երկու որոշում. մի որոշմամբ Արմեն Անդրեասյանը ազատ է արձակվել, որն օրինական ուժի մեջ մտած որոշում է, մյուս որոշմամբ Արմեն Դանիելյանը գտել է, որ նա պետք է կալանավորվի»,-ասաց նա:

Պաշտպանի խոսքով, դատավոր Արմեն Դանիելյանը մեջբերել է խոչընդոտելու ռիսկը, սակայն դա չի հիմնավորել ոչնչով. «Այս պարագայում Արմեն Դանիելյանը մեկ բան պետք է աներ. Կամ հաստատեր, որ այո, կալանքը կիրառելի է, բայց բացառությամբ, եթե 20 մլն դրամը վճարվի, ապա նա պետք է ազատ արձակվի, որովհետեւ այստեղ խնդիրը մի հարցի շուրջ էր, թե գրավի չափն ինչքան պետք է լինի՝ 20 մլն, թե՞ 5 մլն: Բայց դատախազը գհայտարարեց, որ անկախ նրանից, թե ինչքան գումար կվճարվի, միեւնույն է, Արմեն Անդրեասյանը պետք է գտնվի կալանքի տակ: Դատավորն էլ կալանավորեց, որեւէ նշում չկատարելով, որ օրինակ, 20 մլն դրամ վճարելու դեպքում Արմեն Անդրեասյանը պետք է ազատ արձակվի»,-ընդգծեց Լուսինե Սահակյանը:

Նա ընդգծեց, որ նույն ապօրինությունը կատարվել է նաեւ ԶՊՄԿ-ի անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանի նկատմամբ:

«Այո, վճռաբեկ բողոք ենք ներկայացնելու, սակայն միգուցե միանգամից ներկայացնենք Եվրոպական դատարան՝ հիմնավորելով, որ անարդյունավետ է Վճռաբեկ դատարանը:

Նախադեպային որոշում են կայացրել Արմեն Անդրեասյանի մասով, եթե այսպիսի նախադեպ շարունակի գործել, սա խայտառակություն կլինի»,-հավելեց պաշտպանը:

Հայաստան Լուսինե Սահակյան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին