f

Անկախ

Ադրբեջանը կշարունակի գործել Ղարաբաղում ուժի դիրքերից. REGNUM


Հայաստանը և Ադրբեջանը Անդրկովկասում իրավիճակի կարգավորման առանցքային հարցերում հավատարիմ են մնում բացարձակապես հակադիր հայացքների: Այդ մասին դեկտեմբերի 2-ին REGNUM գործակալությանը հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովը:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի անհատական հանդիպումն անհրաժեշտ էր, որպեսզի երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո սկսված ժամանակաշրջանի որոշ միջանկյալ արդյունքներ ամփոփվեին: Մասնավորապես՝ հարկ էր քննարկել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, որի մասին որոշումն ընդունվել է երկու նախորդ հանդիպումների ժամանակ:

Փորձագետը կարծում է, որ  ավարտված հանդիպման արդյունքները, եթե մի կողմ թողնենք ինչ-ինչ իրական կամ թվացյալ փակ պայմանավորվածություններ, բավական անորոշ են: Նոյեմբերի 26-ի հայտարարությունում ասված է, որ կողմերը ձգտելու են ստեղծել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողով: Սակայն երկու կողմն էլ, կարծում է փորձագետը, սահմանազատմանը մոտենում են բացարձակապես տարբեր քարտեզներով: Բանն այն է, որ ԽՍՀՄ-ում այդ սահմանները ոչ թե պետական, այլ զուտ վարչական կարգավիճակ ունեին: Ուստի եթե սահմանները միութենական հանրապետությունների միջև անցնում էին ոչ վառ արտահայտված բնական ջրային կամ լեռնային անջրպետներով, ապա դրանց գիծը բազմիցս փոխվում էր: Մասնավորապես՝ դա կապված էր  անասունների սեզոնային տեղափոխությամբ արոտավայրից արոտավայր:

Բացի այդ, փորձագետի համոզմամբսահմանագծման իրավիճակը Նիկոլ Փաշինյանի համար նաև ներքաղաքական և տնտեսական կողմեր ունի: Այսպես, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամների զգալի մասը շատ սերտ կապված է Սյունիքի մարզի արդյունաբերության հետ: Հենց Սյունիքում են գտնվում Հայաստանի խոշորագույն պղնձա-մոլիբդենային և լեռնահարստացուցիչ կոմբինատները: Բացի այդ, տարածաշրջանում խոշորագույն ոսկու հանքավայրը գտնվում է հենց հայ-ադրբեջանական սահմանի վրա: Ուստի սահմանի գծի յուրաքանչյուր փոփոխություն չափազանց կարևոր տնտեսական հետևանքներ կարող է ունենալ: Այդ կապակցությամբ, եթե սահմանազատման երկկողմ հանձնաժողովն այնուամենայնիվ ստեղծվի, ապա դրա շրջանակներում  շատ լուրջ պայքար կսկսվի երկրների միջև:

Բայց սահմանազատման հարցը, փորձագետի կարծիքով, այնուամենայնիվ դեռ համեմատաբար պարզ է: Իսկ ահա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չափազանց բարդ է:

«Ադրբեջանը իր նախագահի շուրթերով (բառացի եմ մեջբերում) ասել է, որ «կարգավիճակը նետվել է դժոխք»: Այսինքն՝ նրանք առհասարակ հրաժարվում են քննարկել Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ: Ալիևը իր հուլիսյան հրամանում արդեն սահմանել է, որ խոսք կա միայն Ղարաբաղյան տնտեսական շրջանի մասին»,- ասել է Նովիկովը:

Հայաստանն էլ, իր հերթին, համարում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ե՛վ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը, և՛ Փարիզը, որպես դրա երեք առանցքային մասնակիցներ, միասնական են այն հարցում, որ  ներկայումս Լեռնային Ղարաբաղի չկարգավորված իրավական կարգավիճակը պետք է այսուհետև էլ քննարկվի Մինսկի խմբի շրջանակներում:

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը, որ պատերազմի հաղթանակից հետո գործում է ուժի դիրքերից, ցանկանում է սահմանը գծել և խաղաղության պայմանագիր կնքել բացառապես իր պայմաններով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Աղբյուրը՝  ИА REGNUM

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Վլադիմիր Նովիկով

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին