f

Անկախ

Սատկած համայնքներ՝ սատկած պետություն:


Առաջիկայում համայնք առ համայնք ներկայացնելու ենք ավարտվող 2021 և մեկնարկող 2022 թվականների համայնքային բյուջեների ցուցանիշների համեմատական ամփոփ վերլուծություններ: Առաջինը կանդարադառնամ իմ հայրենի Սիսիան համայնքին, որի կազմի մեջ մտնում են 32 բնակավայրեր՝ ներառյալ Սիսիան քաղաքը, բնակչության ընդհանուր թիվը 30 հազարից ավելի է, իրականը՝ 24 հազարը չի գերազանցում:

Փաստ է, որ Սիսիանում ունենք բացարձակ անգործունակ ու անարդյունավետ համայնքային իշխանություն, ինչպես հանրապետության համարյա բոլոր մյուս համայնքներում: Խոսենք թվերով, ըստ որում, պաշտոնական, որ հրապարակված են համայնքապետարանի, մարզպետարանի և տարածքային զարգացման նախարարության կայքերում:

2021 թվականին Սիսիան համայնքի բյուջեն հաստատված էր 1 միլիարդ 561 միլիոն դրամից քիչ ավելի, 2022 թվականի համար՝ 1 միլիարդ 1 միլիարդ 590 միլիոն՝ հսկայական աճ ունենք եկամուտների՝ 29 միլիոն դրամ՝ Նիկոլ Փաշինյանի բառերով աննախադեպ՝ 0.18 տոկոս աճ: Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերը համաշխարհային ռեկորդին մոտ են ի շնորհիվ համայնքապետարանի նորարարական և նախաձեռնողական տնտեսական քաղաքականության: Չմոռանամ նշել, որ հավելյալ 29 միլիոն եկամտային աճի 9 միլիոն դրամը պետական բյուջեից դոտացիայի ավելավման հաշվին է՝ 2022 թվականին դոտացիան 1 միլիարդ 167 միլիոն դրամ է նախատեսված: Մնացյալ 20 միլիոնից համարյա 7 միլիոնը փոխադրամիջոցների գույքահարկի շնորհիվ է՝ մարդիկ մեքենա են գնել, որ օգնեն համայնքապետարանին աշխատավարձերից բացի հավելավճարների ու պարգևավճարների հարցում շատ չնեղվեն: Հողի հարկի ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ ընդամենը 28 միլիոն 729 հազար դրամ, համայնքային սեփականություն հանդիսացող հողի վարձավճարների գծով ռեկորդային աճ ունենք՝ 45 միլիոն 29 հազար դրամից դարձել է ամբողջ 46 միլիոն դրամ: Սատկած հավ լիներ ծիծաղից կեփեր՝ 113 հազար հեկտար հողային ֆոնդ ունեցող համայնքը, որ մի քանի հազար հեկտար ընդերքօգտագործման հողեր ունի նաև...

Եթե համայնքի 2021 և 2022 թվականի բյուջեների ծախսային հոդվածները ներկայացնեմ, ապա կդժվարանամ ձեռնպահ մնալ գրական հայերենի բառամթերքից բացի օտարալեզու հայոհայանքներ օգտագործելու հրամայական անհրաժեշտությունից:

Տղաներ և աղջիկներ, վերևներում և ներքևներում՝ անգործությունից մեռած ուղեղներով, բառիս բուն իմաստով հասցնում եք մի կետի, որից իզուր չեք վախենում:

Վարդան Բալյան համայնքներ Հայաստան

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին