f

Անկախ

Բողոքի ցույց Գլենդելում ՀՀ հյուպատոսության առջև` ընդդեմ փաշինյանական կառավարության, Թուրքիայի և Ադրբեջանի


ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցությունը բողոքի ցույց է կազմակերպել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության առջև՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի բռնապետությունների:

«Մենք չենք կարող և չենք աջակցի ցանկացած կառավարության, որը հանձնում է մեր նախնյաց հայրենիքը, առաջնահերթություն չի համարում գերության մեջ գտնվող մեր զինվորների վերադարձը, նորմալացնում է հարաբերությունները ցեղասպան հարևանների հետ և ջնջում Արցախը քարտեզի վրայից: Մենք չենք ընդունում սա՝ որպես մեր հայրենիքի ճակատագիր:

Մենք կընդդիմանանք մեր հողերում թուրքական և ադրբեջանական գերակայությանը: Մենք ընդդիմանում ենք հայ ժողովրդի բռնապետական ճնշմանը պետության կողմից, որը ցանկանում է ջնջել մեզ երկրի երեսից: Մենք կշարունակենք ընդդիմանալ, մինչև որ խաղաղության և ներդաշնակության արժեքները չմտնեն մեր սահմաններ: Սա դիմադրություն է», - ասվում է Հայ երիտասարդաց դաշնակցության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սփյուռքում ՀՅԴ կառույցները տարբեր երկրներում սկսել են զանգվածային բողոքի ցույցեր Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների շենքերի առջև՝ ընդդեմ Արցախի օկուպացիայի, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման և զիջումային քաղաքականության՝ ի շահ թշնամու:

Հայաստան Նիկոլ Փաշինյան Գլենդել Բողոքի ակցիա

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին