f

Անկախ

Վերաքննիչ քրեական դատարանում կովիդի նոր շտամ է հայտնվել, որը նույնքան վտանգավոր է առողջության համար. Վարդևանյան


Կարծես թե Սյունիքում հեղինակություն վայելող բոլոր մարդիկ են կալանավորվում, եթե դուք գտնեք եւս մեկ հեղինակություն հայելող անձ Սյունիքի մարզից, ով զենքը վերցրել եւ պաշտպանել է Սյունիքը, ամենայն հավանականությամբ իրեն էլ պետք է տեղեկացնեք, որ իրեն էլ առաջիկայում պետք է ձերբակալեն կամ կալանավորեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Աշոտ Մինասյանի կալանավորմանը:

«Միջնորդությունը, որը դատարանը բավարարել է, 2020-ի նոյեմբերին ներկայացված միջնորդություն է: 2020-ի նոյեմբերից Աշոտ Մինասյանը դրսեւորել է բացառապես պատշաճ վարքագիծ, միշտ եղել է վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ: Նույն այդ մարմինը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց է կիրառել: Այս քան ժամանակ է անցնցում, ԱԱԾ-ն ոչ մի նոր հանգամանք չի ներկայացնում, բայց Աշոտ Մինասյանին կալանավորում են: Սա Սյունիքի հանձնման, գլխատման, տարատեսակ միջանցքների տրամաբանության շրջանակներում է, այստեղ իրավաբանություն չկա:

Ցավում եմ, որ վերաքննիչ քրեական դատարանում կորոնավիրուսի մի նոր շտամ է հայտնվել՝ արմենդանիելյանական շտամը, որը շատ ագրեսիվ տարածվում է: Ինչպես կորոնավիրուսն է վտանգ ներկայացնում մարդու կյանքին ու առողջությանը, այս շտամը եւս սպառնալիք է մարդկանց կյանքին ու առողջությանը, բայց նաեւ պետականությանը: Այս իշխանությունները միայն մի հարցում են հաջողում, կալանավորումների հարցում եւդատարանները, ցավոք այդ դիմադրությունը չեն ցուցաբերում»,-ասաց նա:

Վարդեւանյանը հավելեց, որ այս իշխանությունները դեմ են ցանկացած այլ կարծիքի. «Բռնապետությունը պոզով, պոչով կենդանի չէ, դա ունի որոշակի խաղի կանոնենրը: Բռնապետության ամենակարեւոր կանոնը ռեպրեսիաներն ու կալանավորումներն են, որն էլ անում են»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ դատախազը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, թե Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, դրանք տեղափոխել եւ պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռեւս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ։ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման եւ իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանը վերջերս քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը եւ կրկին մերժել։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Մինասյանին, ինչն այսօր բավարարվել է։

Հայաստան Արամ Վարդևանյան Վերաքննիչ քրեական դատարան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին